Աթաթուրքը եղել է Ռուսաստանի մեծ ընկերը, և մենք շատ ենք գնահատում նրա աշխատանքը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր տեղի ունեցած ամենամյա մամուլի ասուլիսում:
«Նա եղել է Ռուսաստանի մեծ ընկերը, համագործակցել է Ռուսաստանի հետ, աշխատել է նրա հետ, մենք դա շատ ենք գնահատում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Աթաթուրքը «թուրքական պատմության ականավոր գործիչ է»:
«Նա շատ վառ էջ է գրել թուրքական պետականության պահպանման և վերականգնման մեջ, շատ բան է դրա համար արել,- ասել է Պուտինը:- Աթաթուրքը հիմնել է ժամանակակից թուրքական պետությունը, դրել է դրա հիմքերը»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ