Լրահոս
Օրվա լրահոսը

«Շողոքորթությունը, սուտը և պրոֆեսիոնալ մանիպուլյացիան կուրացրել են շատերին». Սիրուշոն՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

Դեկտեմբեր 20,2018 19:33

Երգչուհի Սիրուշոն ինստագրամի իր էջում հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի և որդու լուսանկարը և գրել․

«Տարիներ առաջ խոսակցություն ունեցանք, ասացի. «Գիտե՞ք, որ համացանցում ակտիվ աշխատանք է տարվում Ձեր դեմ, փորձում են ջնջել Ձեր անցած ուղին ու սուտ մեղադրանքներ Ձեզ վերագրում, միգուցե հերքե՞ք կամ ինչ-որ բան ասե՞ք»: Իրեն բնորոշ հավասարակշռությամբ ասաց, որ չի կարող պատահի, որ խելամիտ մարդիկ դրան հավատան: Ասաց. «Իմ արած գործը եղել է մարդկանց աչքի առաջ, մարդիկ գործն են տեսնում ու գնահատում»:

Ցավոք, այդպես չեղավ:

Պատվերներ կատարող մամուլը ջանք չխնայեց` խեղաթյուրելու մարդու իրական տեսակը: Հասկացա, որ որքան երկար ես լռում, այնքան շատ է հորինվում քո մասին պատմություններ, այնքան, որ մի պահ է գալիս, երբ կատարածդ և այն, ինչ աչքովդ ես տեսնում, սկսում են ուղղակի իրար հետ ոչ մի կապ չունենալ:

Շողոքորթությունը, սուտը և պրոֆեսիոնալ մանիպուլյացիան կուրացրել են շատերին, ինչը սարսափելի է և չի կարող չունենալ իր ծանր հետևանքները բոլորիս համար: Ես, որպես մարդ, ով ստեղծագործական ուղին նվիրել է հայկական մշակույթին ու դրա տարածմանը (ինչի ապացուցման կարիք կարծում եմ՝ այլևս չունեմ), չեմ կարող չնկատել կամ անտարբեր լինել այն ամենի շուրջ, ինչն այսօր տեղի է ունենում մեր երկրում…Եվ հաշվի առնելով այն, որ ավելի խորքային և ներսից եմ տեսնում, թե ինչ անխնա են մարդկանց խաբում, շատ ավելի եմ ցավում:

Հավատացեք, որ ավելի դժվար է լռելը՝ գիտակցելով այն, որ իմ կողմից ասված խոսքերը կարող են սուբյեկտիվ ընկալվել, սակայն ինձ ճանաչողները գիտեն, որ ես ունեմ իմ սկզբունքները, ու լինի ընկեր, թե ընտանիք, երբեք չեմ կանգնի անարդարության կողքին:

Զուսպ, հոգատար, սրտացավ, ճշտապահ ու արդարամիտ. այսպիսինն է ՆԱ՝ Աննկարագրելի Մեծ ու դժվար ճանապարհ անցած, բայց դրանից ոչ մի պահ չթուլացած, և իր մարդկային դրական ու օրինակելի տեսակը չկորցրած:

Ցանկությունս այն է, որ մարդիկ իմանան իրականությունը` ԻՐԱԿԱՆ իրականությունը, ամեն ինչի և բոլորի մասին, առանց որևէ վերապահման, և դրանից հետո թող թույլ տան դատել կամ կարծիք կազմել մարդկանց և իրադարձությունների մասին:

Ես նախընտրում եմ այն կողմում կանգնած լինել, որտեղ թեկուզ այս պահին չգնահատված, բայց իրական հայրենասիրություն կա՝ գործով ապացուցված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Հարգելի Սիրուշո, ես կասեի նրան դա ՀԱՍՆՈՒՄ Է, որովհետև տարիներ շարունակ ՆԱ, ենթադրում եմ, որ արհամարհանքով է վերաբերվել իրեն վերագրվող գործերի, իրեն վերագրվող ունեցվածքի մասին մամուլում հայտնվող ,,սուտ,, տեղեկություններին և չի հերքել դրանք, իսկ լռությունը ինչպես գիտեք համաձայնության նշան է: Իսկ հերքելու համար այլևս ուշ է՝ կարծիքը ձևավորված է: The opinion is formed.

  2. Հ.Շ. says:

    Կեցցէ՛, Սիրուշո :

    Ահա իսկական հայ կինը, համարձակ, քաջ ու անվախ: Զօրեղ, ինքնավստահ եւ արդարատենչ:

    Այլ երկիրներում, իր ազպարէզին մէջ գտնուող արուեստագէտներ պիտի չյանդգնէին այսպէս արտայայտուիլ, որպէսզի չկորսնցնեն իրենց հանրային համբաւը, յաճախորդութիւնը, երկրպագուները:

    Քոչարյանի նկատմամբ հալածանքները, ցարդ, ամենահիմնական սխալն է նոր վարչակարգին: Անկէ միայն վնաս կրնայ գալ այժմու իշխանութեան համար, երկրին համար, համայն հայութեան համար:

    Մ. Հայդուկ Շամլեան, իրաւաբան
    Գանատա

  3. Հ.Շ. says:

    From: Haytoug Chamlian, Avocat/Lawyer
    Sent: December 8, 2018 5:28 PM
    To: alumyan@…………….
    Subject: current Kotcharian case

    Յարգելի գործընկեր,

    Չեմ կրնար ձեռնածալ մնալ…

    Չունիմ այն «խոհեմութիւնը»…
    Տարիքի բերումով իսկ, չեմ հասած այդ «իմաստութեան» :

    Գործնական առաջարկ՝
    եթէ որեւէ կերպով օգտակար կ’ըլլայ որ դասական Սփիւռքից հայ իրաւաբան մը միանայ Պարոն Քոչարյանի պաշտպան փաստաբաններու խումբին, թէկուզ խորհրդանշական կերպով, զիս նկատի ունեցէք

    Մէկ հիմնական պայմանով՝ ո՛չ մէկ դրամ իսկ չեմ ստանար այս գործին համար, ոչ մէկ ձեւով, եւ այս կէտը պէտք է որ լաւապէս հրապարակուի. եթէ կարիքը լինի որ, այս նիւթի կապակցութեամբ, մարմնապէս գամ այդտեղ, միմիայն կ’ընդունիմ գրպանի ծախսերուս հատուցումը, այդ ալ՝ փոխադրութիւն եւ կեցութիւն միայն, ոչ իսկ սնունդս, մերսի: Որպէս վարձատրութիւն՝ ոչ մի կոպեկ, ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն: Ոչ ալ ո՛րեւէ ուրիշ տեսակի անձնական որեւէ «շահ»:

    Կը խնդրեմ որ այս նամակս փոխանցէք Պարոն Քոչարյանին,նոյն առիթով իրեն հաւաստիացնելով թէ Սփիւռքի մէջ, եւ այդ ալ՝ արեւմտեան Սփիւռքի մէջ,
    կան զինք ու իր ազգային վաստակը յարգող մեծաթիւ հայորդիներ:

    Թէկուզ գիտեմ թէ իր բուն ու ազդու զօրակիցներն ու պաշտպանները Արեւմուտքի մէջ չեն գտնուիր… Բայց նորէն ալ, թող տեղեակ լինի թէ այստեղ եւս իրեն հանդէպ խոր համակրանք ունեցող, ազգասէր ու հայրենասէր հայեր կան:

    Նաեւ, կարեւոր յստակացում մը՝ այս առաջարկս եւ հաստատ յանձնառութիւնս կը վերաբերին Պարոն Քոչարյանի դէմ որեւէ «օրինական» հալածանքի, որ կը կրէ քաղաքական կամ գաղափարական բնոյթ: Եթէ պատահի որ իր դէմ գոյանան այլ բնոյթի, նիւթական/ առեւտրական նիւթերու առնչուող գործընթացներ, ես որեւէ ձեւով չեմ խառնուելու անոնց: Անձնական յատուկ կարծիք չունեմ այդ մասին, որովհետեւ որեւէ փաստուած բան չեմ տեսել կամ լսել, սակայն պարզապէս, չեմ ուզում այդպիսի հարցերու հետ կապ ունենալ, այս պարագային:

    Կարող էք արդէն այս նամակս տարածել կամ հրապարակել ինչպէս որ կը ցանկանաք, սակայն եղածին պէս – այսինքն, պայմանաւ որ դա կատարուի գրութեանս լրիւ ամբողջութեամբ – :

    Առ այժմ,

    Մ. Հայդուկ Շամլեան

    https://www.facebook.com/AramManoukianJampar/
    http://www.shoushisummercamp.org/page2.html

    Maître Haytoug L. Chamlian, Avocat/Lawyer
    1555, boulevard de l’Avenir, Bureau 306
    Laval, Québec, Canada
    Téléphone : 450-314-2332

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31