Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Թույլ չենք տա Հայաստանի նկատմամբ ցանկացած շանտաժ. Զախարովան վերահաստատել է Կարասինի հայտարարությունը

Դեկտեմբեր 20,2018 19:01

Մենք թույլ չենք տա որևէ շանտաժ այն պետության նկատմամբ, որը գտնվում է սեփական պետականության ձևավորման, իր ապագա ճանապարհի ընտրության, ապագա ուղու որոնման և սահմանման բարդ ճանապարհի վրա: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով  Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի խոսքերը, որը հույս էր հայտնել, թե Հայաստանը կդիմագրավի ԱՄՆ-ի շանտաժին:

«Ինձ թվում է, որ այստեղ ավելացնելու ոչինչ չկա: Մենք թույլ չենք տա որևէ շանտաժ այն պետության նկատմամբ, որը գտնվում է սեփական պետականության ձևավորման, իր ապագա ճանապարհի ընտրության, նրա որոշման բարդ ճանապարհի վրա: Ինչո՞վ էր պայմանավորված այդ մեկնաբանությունը և այդ պատասխանը: Հնարավոր է՝ հարցով: Պետք է դիմել լրագրողներին: Չեմ կարծում, որ Գ.Կարասինը ընդհատել է լրագրողին և խնդրել գրառել գլխով անցածը: Կարծում եմ՝ դա հարցն էր»:

Զախարովան նաև մեկնաբանել է արտգործնախարար Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան ու Երևանը պատրաստվում են հուշագիր ստորագրել՝ Հայաստանում օտարերկրյա զինվորականների ներկայությունը բացառելու վերաբերյալ:

«Դուք ուղղակի չեք տեսել այդ հարցազրույցը: Ով տեսել է, նրա մոտ հարցեր չեն առաջացել, թե ինչու են եղել տարընթերցումներ և թյուրըմբռնումներ: Դա խիստ հուզական հարցազրույց էր, որն անցկացնում էին «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակիցները, լրագրողները: Դա անգամ հարցազրույց չէր, այլ ավելի շատ հարցերի ուղիղ եթեր և դրանց պատասխաններ տալու փորձ, քանի որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս.Լավրովին ընդհատում էին և անընդհատ հարցեր էին տալիս՝ առանց պատասխաններ տալու հնարավորության (ես ներկա էի աշխատասենյակում, որտեղ այն ձայնագրվում էր)»,- ասել է Զախարովան:

Նա, սակայն նշել է, որ որևէ դժգոհություն լրագրողների նկատմամբ չկա, սակայն «ստացվել է մեկուսի հարցազրույց-զրույց»: Նրա խոսքով՝ հենց կատարվածի հուզականության և պատասխաններն անընդհատ ընդհատող հարցերի պատճառով էլ առաջացել է այս թյուրըմբռնումը:

«Հասկանալով, որ ճշգրտում է անհրաժեշտ, մենք ներկայացրինք սղագրությունը՝ եզրերի անհրաժեշտ բոլոր մեկնաբանություններով,- ասել է նա: -Ուշադրություն դարձրեք սղագրությանը: Խոսքը ռազմական լաբորատորիաների մասին է: Ես շնորհակալ եմ լրատվամիջոցների այն ներկայացուցիչներին և Հայաստանի տեղեկատվական-լրատվական միջավայրին, որոնք անմիջապես զանգահարեցին և ճշտեցին՝ ինչի մասին է խոսքը, այլ չսկսեցին տարածել այն, ինչ հարցեր է առաջացնում: Շատ շնորհակալություն կատարված ճշգրտման համար»,- ասել է Զախարովան:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31