Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերիյ Օսիպյանը Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցված քրգործից չխոսեց

Դեկտեմբեր 20,2018 18:02

Այսօր լրագրողները կրկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվեցին՝ հայտնի՞ է Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը: Վահագն Հարությունյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու մեջ:

Ոստիկանապետին հարցրին ինչո՞ւ ոստիկանությունը նրան չի հայտնաբերում, հատկապես, որ Վահագն Հարությունյանը անգամ ուղիղ եթերներով հարցազրույցներ է տալիս:

Ի պատասխան պարոն Օսիպյանն ասաց. «Ի՞նչ գիտեք, ոստիկանությունն ինչ է անում: Ռուսաստանի Դաշնությունն այսօր ամենամեծ վարչական տարածք ունեցող երկիրն է համարվում: Յուրաքանչյուր հետախուզվողի կամ յուրաքանչյուր դեպքի մասին, ուղղակի, ժամանակ է անհրաժեշտ»:
Մանրամասները՝ տեսանյութում

 

Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցված քրեական գործին, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ չի ուզում անդրադառնալ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, քանի որ մանրամասներին չի տիրապետում:

Այն հարցին, թե ՀՀԿ իշխանության ժամանակ ընտրությունների դեպքում ոստիկանությունը իշխանության օգտի՞ն էր աշխատում, պարոն Օսիպյանն ասաց, որ իրեն ոչ ոք ցուցում չի տվել. «Ես փոխոստիկանապետ եմ եղել, առաջին դեմք չեմ եղել, որ այդ ամենին նույնպես տիրապետեմ»: Նա վստահեցրեց, որ այսօր ոստիկանությունը կաշկանդված չէ: Հարցին՝  իսկ երբ է կաշկանդված եղել, ոստիկանապետը պատասխանեց. «Ով ճանաչում է գնդապետ Օսիպյանին, իմ անցյալով հետաքրքրվեք, ինձ ճանաչողները կներկայացնեն, ես երբեք կաշկանդված չեմ եղել: Ես չեմ բացառում, որ ՀՀ որոշ ոստիկաններ, ստորաբաժանումներ նախկինում կաշկանդված են եղել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31