Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդները նյարդայնացած են. ժամերով պատանդ են մնում Հանրապետության հրապարակում

Դեկտեմբեր 20,2018 17:40

Արդեն որերորդ օրն է Հանրապետության հրապարակին հարակից փողոցներում երթեւեկությունը կաթվածահար է: Այդ կողմերով անցնող վարորդներն ուղղակի պատանդ են մնում հրապարակում՝ ժամերով հայտնվելով խցանման մեջ: Պատճառը հրապարակի նոր տոնածառի տեղադրման ու Ամանորի նախապատրաստական աշխատանքներն են, որոնք դժվարացնում են ավտոմեքենաների տեղաշարժը: Ճանապարհային ոստիկանությունն էլ այդ կողմերում չի երեւում՝ հույս ունենալով, որ վարորդները ինքնակազմակերպվեն ու խցանումից դուրս գալու ելքեր կգտնեն:

Վարորդների խոսքով, այդ իրավիճակի պատճառով նոր տոնածառը ոչ թե դրական, այլ՝ բացասական հույզեր է առաջացնում, որովհետեւ մարդիկ հետ են ընկնում պլանավորած գործերից, նյարդայնանում:

Այսօր Aravot.am-ը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին փոխանցեց վարորդների դժգոհությունը, հարցնելով՝ հնարավոր չէ՞ այդ աշխատանքները կազմակերպել առանց փողոցները ծանրաբեռնելու:
Հարցրինք նաեւ, ինչո՞ւ ճանապարհային ոստիկանները չեն միջամտում, ճանապարհները չեն բացում:

Վալերիյ Օսիպյանի խոսքով, քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն՝ խնդրելով աշխատանքները կատարել եւ դրանով էլ պայմանավորված Հանրապետության հրապարակի ճանապարհները փակվել են. «Վստահեցնում եմ ձեզ, որ ոստիկանությունն ունի այդ ներուժը եւ պատրաստակամ է ծառայել ժողովրդին: Այսօր արդեն իսկ մարզերից Ճանապարհային երթեւեկության ստորաբաժանումների հավելյալ ուժեր են բերվել Երեւան եւ ծառայում են: Ամսի 22-ից ոստիկանությունում ընդլայնված խորհրդակցություն տեղի կունենա, ես կտամ համապատասխան հանձնարարականներ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31