Դեկտեմբերի 18-ին, ժամը 06.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ականջի մասնակի ամպուտացված վերքով, ձախ այտի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Հարություն Կ.-ն և հայտնել, որ Զեյթունի տարածքում վայր է ընկել:
Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 05.00-ին, Կորյունի փողոցում գործող կարաոկե ակումբի մոտ 3 անհայտ անձինք ծեծի են ենթարկել Հարություն Կ.-ին, իսկ նրանցից մեկը կտրող-ծակող առարկայով մասամբ կտրել է նրա աջ ականջը:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ օրը, ժամը 05.00-ին, նշված ակումբի մոտ Հարություն Կ.-ի և նրա ընկերներ՝ 1992 թ. ծնված Արսեն Ք.-ի և 1992 թ. ծնված Ջալո Մ.-ի հետ վիճաբանել են 1989 թ. ծնված Ազատ Ա.-ն, 1989 թ. ծնված Հովհաննես Մ.-ն և 1990 թ. ծնված Ավագ Մ.-ն, որի ժամանակ Արսեն Ք.-ի շունը կծել և վնասել է Հարություն Կ.-ի ականջը:
Նշված անձինք ներկայացել են բաժին և տվել բացատրություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանություն