Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն ստանձնել է հատուկ դերակատարություն կոռուպցիայի դեմ պայքարում:
«Այսօր կառուցում ենք որակապես նոր պետություն, նոր հասարակություն, նոր Հայաստանում պետք է բացառենք կոռուպցիան, կաշառակերությունը, հանցագործություն կատարած անձանց անպատժելիությունը, պաշտոնատար դիրքի չարաշահումն ու այն ամենը, ինչ խեղաթյուրում է ժողովրդավարության բուն էությունը»,- այսօր Ազգային անվտանգության մարմինների հիմնադրման 100 ամյակին ու անվտանգության մարմնի աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ նախկինում ընդունված չի եղել ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խոսել մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից, բայց այսուհետեւ խոսելու ենք, որովհետեւ Սահմանադրական կարգի պահպանում նշանակում է առաջին հերթին պաշտպանել ժողովրդի իշխանությունը հնարավոր ոտնձգություններից:
Նրա խոսքով, նախկինում իրավապահ մարմինները ներգրավված են եղել քաղաքական հետապնդումներ իրականացնելու գործում, հիմա էլ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ժամանակ առ ժամանակ հնչում են կասկածներ ու մեղադրանքներ. «Ուզում եմ՝ արձանագրել այն փաստը, որ մեր իրավապահ համակարգերից պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որեւէ բաղադրիչ, անվտանգության մարմինները չպետք է լինեն հաշվեհարդարի գործիք գործող իշխանությունների ձեռքին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Թերեւս ժամանակն է որ այս թերթին մէջ նոր բաժին մը բանաք՝ «Երգիծանք», եւ այդտեղ հրատարակէք այս տեսակի կառավարական յայտարարութիւնները: Ճոխ բովանդակութիւն կ’ունենայ: