Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի առաջնորդները կոչ են անում Պետքարտուղարին ընդլայնել ԱՄՆ-Հայաստան տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը

Դեկտեմբեր 20,2018 17:25

Այսօր, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի առաջնորդները նամակ ուղղեցին ԱՄՆ Պետքարտուղար Մայկ Պոմպեոյին, որպեսզի ընդլայնվի ԱՄՆ-Հայաստան տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը (USATF) և «ձևավորվի կայուն ռազմավարական երկխոսության հարթակ»՝ խթանելով «ընդհանուր շահերը, արժեքները և երկարատև բարեկամությունը» ամերիկացիների և հայերի միջև. Հայտարարեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«Վերջերս տեղի ունեցած Հայաստանի քաղաքական անցման արդյունքում, որը եզրափակվեց այս ամսվա ազատ և արդար խորհրդարանական ընտրություններով, Հայաստանը հանդես եկավ, որպես ժողովրդավարական զարգացման օրինակ, գերազանցելով շատ այլ հետխորհրդային երկրների և սահմանեց խաղաղ, քաղաքացիական հասարակության կողմից մղված, իշխանության սահմանադրական փոխանցման միջազգային նոր ձևաչափ».- ասվում էր նամակում: «Հիմա ժամանակն է շարունակել կառուցել Հայաստանի ժողովրդավարական զարգացումը, մեր երկկողմանի հարաբերությունները տեղափոխելով՝ քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային հաջորդ հարթակ»:

Պետքարտուղար Պոմպեոյին ուղղված այսօրվա նամակը ուղարկվեց Հայաստանի ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններից մոտավորապես մեկ շաբաթ անց և Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանի քաղաքացիներին՝ դեկտեմբերի 14-ի շնորհավորական նամակից անմիջապես հետո, որը ուղարկվել էր Սենատորներ Էդ Մարկիի (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջեկ Ռիդ (դեմոկրատ, Ռոդ Այլնդ) ինչպես նաև Շելդոն Վայթհաուսի (դեմոկրատ, Ռոդ Այլնդ) և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության կողմից:

«Հայկական համագումարը ողջունում է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ջանքերը գտնել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների խորացնել ճանապարհներ, մինչ Հայաստանը շարունակում է իր ուշագրավ ժողովրդավարական բարեփոխումները: Կարևոր առաջնահերթություններ են ընդլայնել տնտեսական զարգացումը և առևտրական հնարավորությունները ինչպես նաև անդրադառնալ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պարտադրված Հայաստանի դեմ երկակի շրջափակումները ավելի քան քառորդ դար».- Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին հայտնեց:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31