Համաներմամբ ազատ արձակվածներից ոմանք կրկին կալանավայր կվերադառնան: Այսօր այս մասին ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Aravot.am-ը պարոն Օսիպյանին հարցրեց՝ համաներմամբ ազատ արձակված քանի՞ քաղաքացի է հանցագործություն կատարել եւ մասնավորապես՝ ինչպիսի հանցագործություններ: Պարոն Օսիպյանն ասաց, որ ե՜ւ բնակարան են թալանել, ե՜ւ դանակահարություն կատարել ու այլ խուլիգանություններ արել: Բայց թե քանիսը՝ ոստիկանապետն ասաց՝ դեռ չեն ամփոփել, տարեվերջյան ասուլիսին այդ թիվն էլ կհայտնեն:
«Այս պահի դրությամբ չեմ կարող հստակ ասել, բայց կան այնպիսիներ, որ կրկնակի հանցագործություն են կատարել: Մենք հունվարին ձեզ կհրավիրենք, եւ այն մտահոգությունները, որոնք կան, թե ՀՀ-ում տեղի է ունենում հանցավորության աճ, մանրակրկիտ ասուլիս կհրավիրենք, ինքներդ էլ կհամոզվեք, որ դա իրականությանը չի համապատասխանում: Աճ կա, բայց դա համահունչ է, ինչպես մյուս պետություններում է»,- ասաց նա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ