Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին հարցրին, թե ինչպես կմեկնաբանի ՊՊԾ գնդի գործով սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր հայտարարությունները, թե իր որդուն հենց ոստիկաններն են սպանել: Ի պատասխան, ոստիկանապետն ասաց, որ դա նրա երեւակայությունն է եւ, որ հոր ասածներն ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը:
«Եթե փաստեր ունենար մեր զոհված գործընկերոջ ծնողը, իմ կարծիքով, ինքն այդ փաստերը կներկայացներ: Իրականությանը չի համապատասխանում դա ընդհանրապես, 30 փաստերից ընդամենը մեկը թող ներկայացնի»,- ասաց պարոն Օսիպյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ