Կան մարդիկ, ովքեր ճիշտ են հասկացել, որ իրավիճակ է փոխվել ու ճիշտ կանեն՝ օրենք չխախտեն, հակառակ դեպքում «կփռվեն ասֆալտին»,-այսօր կառավարության նիստից հետո ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե այլեւս կարիք չկա՞ որեւէ մեկին «փռել ասֆալտին», ոստիկանությունը հրաժարվե՞լ է ասֆալտին փռելու միջոցառումներից:
Լրագրողի այն դիտարկմանը, ականատես է եղել, ինչպես են Գագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանը երթեւեկում իրենց ավտոշարասյուներով, պարոն Օսիպյանն ասաց՝ «Ես ձեզ հեռախոսահամար կփոխանցեմ, հենց տեսնեք նման բան, զանգեք»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ