«Մեր բոլոր գործողություններն ուղղված են եղել կառույցի արդյունավետության բարձրացմանը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո հաստատված իրավիճակին:
Հիշեցնենք, որ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը ՀԱՊԿ-ում կքննարկվի արդեն 2019-ին: Լրագրողները հետաքրքրվեցին՝ «ՀՀ-ն ի՞նչ դիրքորոշում ունի այն հարցի շուրջ, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու, այդ երկրի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասն օրերս այցելել է Տաջիկստան, Ղազախստան եւ Ղրղզստան եւ ստացել այդ երկրների ղեկավարների աջակցությունը»:
«Քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին վերջնական լուծում չի տրվել, մեն չենք կարող կարծիք հայտնել որեւէ անձի մասին»,-պատասխանեց Աննա Նաղդալյանը:
Հարցին՝ «Զասն այցելելո՞ւ է ՀՀ» նա այսպես պատասխանեց. «Այս պահին Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Զասի այց ՀՀ չի նախատեսվում»:
https://www.facebook.com/aravot.am/videos/742884276080509/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ