Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի լողորդները ազգային մի ամբողջ շարք ռեկորդ են սահմանել Չինաստանում

Դեկտեմբեր 20,2018 15:23

Լողի Հայաստանի ազգային հավաքականի չորս անդամներ՝ Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վլադիմիր Մամիկոնյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը Չինաստանում անցկացված կարճ լողուղյակների (25 մետր) աշխարհի առաջնությունում հաջող մրցելույթներ են ունեցել՝ թարմացնելով ազգային ու անհատական մի ամբողջ շարք ռեկորդներ: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը:

Մեր առաջատար լողորդ Արթուր Բարսեղյանը 50 մ. ազատ ոճում 0.22.44 արդյունքով ազգային նոր ռեկորդ է սահմանել եւ 121 մասնակիցների մեջ զբաղեցրել է 51-րդ տեղը, իսկ 50 մ դելֆին ոճում 104 մասնակիցների մեջ 0.24.55 արդյունքով եզրագիծը հատել է 53-րդը:

Հայաստանի ռեկորդ. 200 մետր ազատ ոճում՝ 2.06.75, գրանցել է նաեւ Անի Պողոսյանը եւ ճանաչվել է 41-րդը, իսկ 100 մ նույն ձեւում ցույց է տվել 53-րդ ցուցանիշը:

Վարսենիկ Մանուչարյանը նույնպես անմասն չի մնացել ռեկորդից՝ 0. 29.09 արդյունք 50 մ դելֆինում, իսկ նույն մրցատարածության ազատ ոճում զբաղեցրել է 45-րդ տեղը:

Վլադիմիր Մամիկոնյանն իր հերթին 100 մ ազատ ոճում անձնական ռեկորդը հասցրել է 2.51.59-ի:

Հայաստանի լողորդները լավ են հանդես եկել նաեւ թիմային պայքարում՝ եւս երկու ռեկորդ արձանագրելով: Ազատ ոճի 4×50 մետր խառը (2 տղա+2 աղջիկ) փոխանցալողում նրանք հետեւում են թողել 26 երկիր եւ 1.40.73 ցուցանիշով պայքարն ավարտել են 22-րդը, իսկ 4×50 մ համալիր փոխանցալողում 47 թիմերի մեջ եղել են 32-րդը: Սրանք եւս Հայաստանի նոր ռեկորդներ են:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31