Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնից հեռացված Մարկ Գրիգորյանի ասուլիսն այսօր տեղի չունեցավ: Նա Մամուլի ազգային ակումբւմ նախատեսված ասուլիսին եկավ, բայց լրագրողներից ներողություն խնդրեց ու հեռացավ՝ խոստանալով, որ երբ իր հույզերը հանդարտվեն, ինքն անպայման կխոսի:
https://www.youtube.com/watch?v=LzWWBVudXKM&fbclid=IwAR3XG4v9-2ZeRUeTNhSxYvMj6zf2jxz3yUgJPYyHOP1sx96SYsYX023oEmE
Հիշեցնենք, որ նախօրեին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը հրավիրել է խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում է ընդունվել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանին իր զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն ազատել:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից հայտնել են, որ մինչև սահմանված կարգով նոր գործադիր տնօրենի նշանակումը «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի լիազորությունները դրվել են գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի վրա:
Հիշեցնենք, որ Գրիգորյանն այս պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի հունիսի 12-ին:
Մարկ Գրիգորյանն իր facebook-ի էջում այսօր գրել է, թե ինչ խոսակցություն է նախորդել իր հրաժարականի դիմումը գրելուց առաջ: Նրա պատմելով, իր աշխատասենյակ են մտել ռադիոյի աշխատակիցներից 30-35 հոգի, որոնց թվում եղել են նաեւ 4-5 լրագրող ու պահանջել իր հրաժարականը: Երբ ինքը հետաքրքրվել է աշխատակիցներից, թե ինչ պատճառով են իրեն նման պահանջ ներկայացնում, աշխատակիցները պնդել են, որ այն գրված է իրենց նամակում, որն ավելի վաղ ուղարկվել էր լրատվամիջոցներին: Նկատենք, որ նամակն անստորագիր է եղել:
Ըստ Մարկ Գրիգորյանի՝ իր հրաժարականը պահանջող աշխատակիցներից մի քանիսին, ինքը պատրաստվում էր հեռացնել աշխատանքից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ