Վերջին ժամանակում համացանցում նկարներ են տեղադրվում այն մասին, որ քաղաքի տարբեր վայրերում առկա է թռչունների անկման դեպքեր, այս առիթով այսօր ՍԱՊԾ նախկինին պետ Գրիգոր Գրիգորյանը անդրադարձավ այդ խնդրին, նշելով որ ցանկացած անկում ենթադրում է, որ համապատասխան մարմինները պետք է նմուշները լաբարատոր զննման ենթարկեն, բայց դա դեռ տեղի չի ունեցել.
«Մենք դեռևս չգիտենք անկման պատճառը, դա աբիոտիկ է, բիոտիկ է, այսինքն` բնակլիմայական պայմաններից ելնելով է տեղի ունեցել թռչունների անկումը ,թե՞ դա հիվանդություն է։ Եթե միայն վայրի թռչունների անկում լինի, ապա մենք կենթադրենք, որ կապված է բնակլիմայական պայմանների հետ կամ առկա է աղբյուրի ջրի թունավորում ։ Բայց մեր կասկածները ավելանում են, քանի որ միաժամանակ մենք ունենք մասսայական հավերի անկում՝ Շիրակի և Արարատի մարզերում, մասնավորապես՝ Ուրցաձորում, որտեղ ըստ մեր ունեցած տվյալների գրեթե հավ չի մնացել և դրա մասին չի բարձրաձայնվում։ Մենք համոզված ենք, որ այդ մասին տեսչական մարմինը տեղյակ է, քանի որ անկումները տևական ժամանակ է շարունակվում են»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։