Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Մարուքյան. ՏՏ ոլորտը զարգացել է ինքնուս մասնագետների շնորհիվ, որոնք սովորել են տանը, ինտերնետով, կուրսերով

Դեկտեմբեր 20,2018 13:45

Պատվերի պակաս չկա, մասնագետի կարիք ունենք

«Ռենդերֆորեսթ» ընկերության տեխնիկական ղեկավար Էդգար Մարուքյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀ-ում ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Հայաստանում շահագրգռված չեն գնալ ավտոմատացման եւ ՏՏ լուծումների: Դրա պատճառը այն է, որ մեզ մոտ աշխատուժը էժան է եւ իմաստ չունի նման քայլերի գնալ: Հոլանդիայում ապրող իմ ընկերներից մեկը պատմում է, որ ցանկացած նորարություն այնտեղ շատ արագ տարածում է գտնում: Ավտոմատացումը խրախուսվում է, քանի որ, ավելի շահավետ է, եթե մեքենայի փոխարեն, մարդ աշխատի, նրան բավականին մեծ գումար հարկավոր կլինի վճարել: Ես կարծում եմ Հայաստանում պետք է զբաղվենք բարձր կարգի խնդիրների լուծումներով, հակառակ դեպքում կունենանք էժան աշխատուժ եւ պրոգրես չենք ապրի: Ավարտելուց հետո մեր երեխաները պետք է գնան ոչ թե աշխատելու, այլ գիտական հետազոտություններ անեն, բայց հարց է առաջանում ո՞ւր գնան, որտե՞ղ անեն այդ հետազոտությունները:

Մեր հիմնական խնդիրներից է կադրերի քիչ լինելը, կրթական ռեսուրսի ցածր լինելը: Չես հասկանում, եթե մարդը ավարտել է տվյալ կուրսը, կարող ես ակնկալել որոշակի մակարդակ, թե՝ ոչ: Եթե մեզ մոտ գալիս են մաթեմատիկայի ֆակուլտետի կամ պոլիտեխնիկի 50 ուսանող, որոնցից 43-ը չի կարողանում բացատրել պարզ թիվը, ինչո՞ւ է նա հնարավորություն ունեցել ավարտելու: Իմաստը ո՞րն է այդ համալսարանների, որ նման շրջանավարտներ պետք է տան: Կան, իհարկե ուսանողներ, որ շատ լավ որակներ ունեն ու գիտական աշխատություններով են զբաղված, բայց նրանց թիվը փոքր է: Այսօր բիզնեսը զբաղվում է երիտասարդներին կրթություն տալով, որովհետեւ համալսարան չկա, համալսարանն էլ զբաղվում է բիզնեսով՝ դիպլոմների վաճառքով…

ՏՏ ոլորտը զարգացել է ինքնուս մասնագետների շնորհիվ, որոնք սովորել են տանը, ինտերնետով, կուրսերով: Կազմակերպությունների քանակը մեծացել է, բայց չեն ընդլայնվում, որովհետեւ մենեջմենթը չի զարգանում:

Մենք փաստում ենք, որ աշխարհում միլիոնավոր, Հայաստանում էլ հազարավոր թափուր աշխատատեղեր կան: Հստակ պետք է արձանագրել պատվերի պակաս չկա, աշխատուժի, մասնագետի կարիք ունենք: Մենք անընդհատ խոսում ենք , որ խոշոր կազմակերպություններ պետք է բերել Հայաստան: Բայց չէ որ այդ կազմակերպությունը կգա եւ կբախվի խնդրի, չի կարողանա փոքր թիմ հավաքել…Այդ նույն ընկերությունը գիտի, որ Վիետնամում տարեկան ավարտում են հարյուրավոր մասնագետներ, ակնհայտ է , որ նա այնտեղ է գնալու եւ ոչ մեր երկիր: Պետության դերը պետք է լինի կրթական խնդիրների լուծումը եւ այդ դեպքում գուցեեւ այդ արհեստական խնդիրները էլ չլինեն:

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31