Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ կենսաբանական լաբորատորիաներում այլ երկրների ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող». ԱԳՆ

Դեկտեմբեր 20,2018 13:20

«Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի մասն է, որի առնչությամբ երկխոսություն կա: Լաբորատորիաները ՀՀ-ինն են, շարունակելու են լինել ՀՀ-ինը: Դրանցում աշխատում են միայն հայ փորձագետներ եւ դրանք ապագայում էլ կունենան միայն քաղաքացիական բնույթ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ՌԴ-ն եւ ՀՀ-ն պատրաստում են փաստաթուղթ, որը կբացառի հայաստանյան կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրացի զինվորականների ներկայությունը:

Այս հարցի առնչությամբ Աննա Նաղդալյանը նշեց. «ՀՀ-ի պարագայում կենսաբանական լաբորատորիաներում ռազմական ներկայության խնդիր չկա, եւ ՀՀ-ն բանակցություն չի վարում՝ երրորդ երկրների զինվորների տեղակայման առնչությամբ»:

Ինչ վերաբերում է Լավրովի նկատառմանը, թե իրենք մտավախություններ ունեն հայաստանյան լաբորատորիաներում ԱՄՆ զինվորականների հնարավոր ներկայության մասին, Աննա Նաղդալյանը շեշտեց. «Ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող»:

https://www.facebook.com/aravot.am/videos/742884276080509/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31