Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 20-ի և 24-ի ցերեկը, 21-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 20-ի և 24-ի ցերեկը, 21-ին սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով, 22-23-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.60C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -14.20C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -1.50C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի հաղորդագրություն