Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Կարապետյանը թավշյա հեղափոխության օրերին ռուսական շրջանակների հետ շփումներում բավական ակտիվ է գտնվել. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 20,2018 12:21

Փաստորեն, ՀՀ վարչապետի խոսքերից կարելի է եզրակացնել՝ հայկական հետախուզությունն ապրիլյան պատերազմից առաջ հակառակորդի զինուժի տեղաշարժի մասին ժամանակին ներկայացրել է զեկույցներ, բայց նախկին իշխանության ներկայացուցիչներն ընթացք չեն տվել՝ ցուցաբերելով հանցավոր անգործություն կամ անտարբերություն։ Թե ինչ հետեւանքներ ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմը, հիշում եք բոլորդ՝ 100-ից ավելի զոհ, 8 հարյուր հեկտար տարածքի կորուստ, հարյուրավոր վիրավորներ։

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին պետք է հետեւեն իրավական գործողությունները։ Պետք է ապրիլյան պատերազմից առաջ նախկին իշխանությունների գործողությունները դարձնել իրավական քննության առարկա եւ քրեական գործ հարուցել այդ կապակցությամբ պարզելու՝ եթե հետախուզական տվյալների պակաս չի եղել, ապա ինչո՞ւ այն ժամանակ իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկել՝ ռազմական լայնածավալ գործողություններին պատրաստվելու եւ դիմակայելու կամ այդ գործողությունները կանխելու ուղղությամբ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ինչ-որ բաներ արվել են (չնայած կասկածում ենք), ապա հարկավոր է պարզել՝ ինչո՞ւ նման ծանր հետեւանքներ ունեցանք։ Ճիշտ է, այդ դեպքում «խմորը կարող է շատ ջուր քաշել» ու հասնել մինչեւ այն ժամանակվա ՀՀ ԳՇ պետ Յուրի Խաչատուրով, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատար, նախագահ Սերժ Սարգսյան։

Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանին, ապա երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինս թավշյա հեղափոխության օրերին ռուսական շրջանակների հետ շփումներում բավական ակտիվ է գտնվել՝ փորձելով դիմակայել ՀՀԿ իշխանությունների մանիպուլյացիաներին։ Բանն այն է, որ ՀՀԿ-ականները սկզբում ջանք ու եռանդ չեն, խնայել Հայաստանում այդ օրերին տեղի ունեցող համաժողովրդական ընդվզումները ներկայացնելու որպես արեւմուտքի կազմակերպած գունավոր հեղափոխություն։ Եվ Արշակ Կարապետյանը, լինելով ՀՀ ռազմական կցորդ, ներկայացրել է իրականությունը՝ հանգստացնելով ռուսական շրջանակներին։ Թե ինչու է Կարապետյանն այդպես վարվել՝ հաշվի առնելով նրա կապերը նախկին իշխանությունների հետ, դժվար է ենթադրել։ Միգուցե հասկացել է պահի լրջությունն ու որոշել է գործել։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31