Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնրադ Զաշտովտ. «Կողմերը կարողանում են ավելի շատ պայմանավորվածություններ ձեռք բերել, քան նախկինում». «168 ժամ»

Դեկտեմբեր 20,2018 12:17

Եվրոպացի քաղաքագետ Կոնրադ Զաշտովտն ասաց, որ դրական է, եթե 2019 թվականին հնարավոր լինի բոլոր կողմերին գոհացնող գործընթացի արդյունքում լուծել ԼՂ հակամարտության հարցը։

«Արևմուտքը սա դիտարկում է՝ որպես տարածաշրջանի զարգացումը սահմանափակող գործոն, և ՀՀ-ում Բոլթոնը հստակ կոչ արեց լուծել հակամարտությունը՝ ազատվելով արտաքին ուժերի լծակներից։ Սակայն պակաս կարևոր չէ հասկանալ, թե ինչպես պետք է լուծվի հակամարտությունը, և ներկայումս ինչ է տեղի ունենում։ Իսկ դա այդքան է հասկանալի չէ, քանի որ դժվար է պատկերացնել, որ մեկ հանդիպմամբ կողմերը կարողանում են ավելի շատ պայմանավորվածություններ ձեռք բերել, քան նախկինում հանդիպելով տարիներ շարունակ։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից կան արագացված քայլեր՝ հայկական կողմի դիրքորոշման վրա ազդելու նպատակով։ Ակնհայտ է նաև, որ այդ աշխատանքը տարվելու է նաև Ռուսաստանի և Թուրքիայի հետ, իսկ Հայաստանը դեռ այս ամենին պատասխանողի, արձագանքողի դերում է։ Կարծում եմ՝ հաջորդ տարի Ադրբեջանի գերազանցված սպասումները փոքր-ինչ մեղմվելու են»,- ասաց նա։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31