Բուհերում մեր գործընկերներին՝ դասախոսներին, ամբիոնի վարիչներին, դեկաններին, ռեկտորներին կոչ եմ անում երիտասարդ ղեկավարների դեպքում դիմել բացառապես տարիների իմաստնությանը և օժանդակել նրանց, իսկ ավելի երիտասարդ ղեկավարներին՝ անել առավելագույնը փորձառու մասնագետների գիտելիքները բարեփոխումների ժամանակ կիրառելու համար։
Ես պատրաստ եմ ժամերով ու օրերով քննարկել հայեցակարգային, սկզբունքային հարցեր, բայց նախարարությունը թույլ չի տա, որ մեկ մարդ կամ մարդկանց փոքր խումբ խաթարի բուհերի աշխատանքը։ Միայն համագործակցային մթնոլորտում հնարավոր է անել առավելագույնը բուհական համակարգում արագ փոփոխություններ կատարելու համար։
Հ.Գ. Հովանավորչությունը զրո տեղ ունի իմ գործունեության մեջ։ Սա ցավով կրկնում եմ որերորդ անգամ։ Իմ քայլերում առաջնորդվում եմ բացառապես ոլորտային և մասնագիտական նպատակահարմարությամբ և անհրաժեշտությամբ։
https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10156918544853501
Արայիկ Հարությունյան
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար
Իրոք…..քեզ պատվեր տվողներին էլ լավ գիտենք….