Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյան. «Պայքարը գաղափարական չէր». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 20,2018 12:05

Ինչպես հայտնի է, Արթուր Բաղդասարյանը հայտարարել է քաղաքականությունից դուրս գալու մասին՝ միաժամանակ հրաժարվելով ՕԵԿ նախագահի պաշտոնից։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նախկին ՕԵԿ-ական, «Արժանապատիվ ուղի» կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի հետ։

– Ընտրություններից ի՞նչ տպավորություն ունեցաք։

– Պայքարը գաղափարական չէր։ Սրանք աննախադեպ ընտրություններ էին, բայց ժամանակը շատ կարճ էր, ծրագրերի մրցակցություն չկար։ Քաղաքացին հիմնականում չէր տրամադրվում, որ ուսումնասիրեր ծրագրերը։ Այն վարկանիշը, որը վաստակեց Նիկոլ Փաշինյանը, հիանալի էր։ Եթե ժողովուրդը հնարավորություն ունենար ուղիղ ընտրել Նիկոլ Փաշինյանին, կգնար եւ էլի 70% կտար։ Այսինքն՝ այդ տոկոսի վաստակը ստացավ Նիկոլ Փաշինյանը. երկրորդ կարծիք լինել չի կարող։

– Այսինքն՝ խորհրդարանի կազմը սպասելի՞ էր Ձեզ համար։

– Կազմը սպասելի էր, բայց ինձ համար անսպասելի էր պատգամավորների թիվը։ Այնպես ստացվեց, որ շատ ուժեր անցողիկի շեմը չհաղթահարեցին, այլապես էսպիսի պատկեր չէինք ստանա։ Աստված չաներ, որ եթե ինչ-որ քաղաքական ուժ մեծամասնություն չհավաքեր, կունենայինք, օրինակ, 170 պատգամավոր, եւ դա այս բոնուս-ֆոկուսների արդյունքում։ Մի կարեւոր բան ասեմ, հենց մեր կուսակցությունը գրանցվեց, ստորագրահավաք ենք սկսելու սահմանադրությունում փոփոխություններ անցկացնելու։ Առաջինը ուզում ենք ժողովրդին հետ վերադարձնենք առաջնային մանդատով պետության գլխին ընտրելու հնարավորությունը։

Ժողովուրդը ուզում էր Նիկոլ Փաշինյանին, եւ որպեսզի նա ընտրվեր, ժողովուրդը ստիպված էր 70-80 քաղաքացիների ընտրել ԱԺ-ի համար, որ նրանք էլ երաշխավորեին, թե իրենք, մտնելով ԱԺ, կընտրեն Նիկոլին։ Դե մեկից թող ընտրեր։ Բացի դրանից՝ երկրում միահեծան իշխանություն է ձեւավորված, որը, իհարկե, այս իշխանությունների մեղքով չէ, այլ նախկին։ Վերջինս սահմանադրությամբ ստեղծել էր մի խայտառակ իրավիճակ, որ ոչ թե իրենք ցմահ ղեկավարեին երկիրը, այլ նաեւ հետմահու միանձնյա ղեկավարեին։

Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31