Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ երբվանի՞ց են Հայաստանում ադրբեջանական քարոզչությանն ավելի շատ հավատում, քան սեփական պաշտոնական տեղեկատվությանը. «Հայկական Ժամանակ»

Դեկտեմբեր 20,2018 11:52

Հայաստանի քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներում հերթական անգամ ահավոր աղմուկ է բարձրացել։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաջողվել է փոխըմբռնման հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, եւ դա առիթ է դարձել, որ Հայաստանում նորից գլուխ բարձրացնեն «Ղարաբաղը ծախելու» մասին խոսակցություններն ու դավադրությունների տեսության սիրահարները։ Ընդ որում՝ թե կոնկրետ ինչ փոխըմբռնման մասին է խոսքը, Մամեդյարովը չի մանրամասնել։

Տրամաբանորեն՝ Մամեդյարովի այդ հայտարարությունը մեծ իրարանցում պիտի առաջացներ առաջին հերթին Ադրբեջանում, ու այնտեղ մարդիկ պիտի հարցնեին՝ «չհասկացանք, էդ ի՞նչ փոխըմբռնում ա, էդ ի՞նչ եք պատրաստվում զիջել հայերին»։ Բայց այնտեղ այդպիսի աղմուկ չկա։ Ստացվում է, որ մեր «մտահոգներն» ուզում են հասարակությանը համոզել, թե իբր ադրբեջանցիներն իրենց բռնապետական իշխանություններին ավելի են վստահում, քան մենք՝ ժողովրդի աջակցությունը վայելող մեր իշխանությունների՞ն։ Իսկ գուցե մեր «մտահոգների» համա՞ր են ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններն ավելի արժանահավատ, քան ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններինը։

Ի դեպ՝ ԼՂՀ իշխանությունների արձագանքի մասին։ Այն բավականին զուսպ էր․ փոխըմբռնումը համարում են դրական, բայց առանձնապես լավատես չեն, որ ադրբեջանական կողմը մեկ օրում կվերանայի իր դիրքորոշումները։ Եվ ոչ մի կասկածի նշույլ այն մասին, որ հայկական կո՛ղմը կարող էր անընդունելի զիջումների գնալ։ Որովհետեւ բոլորն էլ հասկանում են՝ դա հնարավոր չէ։ Հայաստանի որեւէ իշխանություն երբեւէ չի գնալու այնպիսի զիջումների, որոնք անընդունելի կլինեն Հայաստանի եւ Արցախի ժողովրդի համար։

Հիմա՝ ադրբեջանական դիրքերի «առաջխաղացումների» եւ իբր վերահսկողության տակ առած 11 հազար հեկտարի մասին։ Հետաքրքիր է՝ այդ երբվանի՞ց են Հայաստանում ադրբեջանական քարոզչությանն ավելի շատ հավատում, քան սեփական պաշտոնական տեղեկատվությանը։ Այն քարոզչությանը, որի վրա ադրբեջանցիներն իրենք են ծիծաղում։ Թե՞ այդպես ավելի ձեռնտու է՝ կարելի է անգամ ադրբեջանական բացահայտ քարոզչությունն օգտագործել սեփական ներքաղաքական խնդիրները լուծելու համար ու դրանց հիման վրա սեփական երկրի իշխանություններին մեղադրել երկրային բոլոր մեղքերում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31