Դեկտեմբերի 19-ին Լիբանանում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աթաբեկյանը պաշտոնապես իր հավատարմագրերը հանձնեց Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Աունին (Michel Aoun):
Հանդիսավոր արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-լիբանանյան խորապես բարեկամական հարաբերությունների ներկա ընթացքին և հեռանկարներին, լիբանանահայ համայնքի դերակատարությանը, ինչպես նաև Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որի շրջանակներում լիբանանյան պատվիրակությունը ղեկավարում էր նախագահ Միշել Աունը:
Լիբանանի նախագահը Հայաստանի դեսպանին ջերմորեն մաղթեց բարի գալուստ և հաջողություններ իր պատասխանատու և պատվավոր առաքելության մեջ:
Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարություն