Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Արցախի միջեւ լուրջ սկանդալներ պարզապես չեն կարող լինել. «Հրապարակ»

Դեկտեմբեր 20,2018 11:30

Ես համոզված եմ, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ լուրջ սկանդալներ պարզապես չեն կարող լինել, քանի դեռ Հայաստանն ի զորու կլինի կատարել Արցախի անվտանգության հովանավորի իր պարտականությունները։ Իսկ դրա համար ՀՀ նոր իշխանությունները ոչ թե պետք է ջանան ինքնահաստատվել Արցախում ու ցույց տալ, թե ով է երաժշտություն պատվիրողը, այլ վարել լրջագույն արտաքին քաղաքականություն եւ այդ քաղաքականությունից բխեցնել իրենց ամեն մի հայտարարություն։

Ոչ անհայտ մի քաղաքական գործիչ օրերս կարճ ու խոսուն գրառում էր թողել Ֆեյսբուքում. «Լուկաշենկոյի եւ Լավրովի հարցով ԱԱԾ-ն դեռ չի՞ զբաղվում»։ Իրոնիան թողնենք մի կողմ, որովհետեւ Լուկաշենկոն ու Լավրովն այսօր զբաղված են ոչ միայն ՀՀ ԱԱԾ-ով, այլեւ Հայաստանով։ Իսկ դա արդեն լուրջ է այնքանով, որ Հայաստանն իսկապես կարող է մեկուսացվել Արցախից եւ ապրել «երջանիկ», ինչին էլ, գուցե սխալմամբ, ձգտում են օրվա իշխանությունները։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31