Լրահոս
Օրվա լրահոսը

Սա հիմնարար հարց է՝ որպես պետականություն ունենալ ապրիլյան քառօրյայի ամբողջական, շղթայական ախտորոշումը. «Ժամանակ»

Դեկտեմբեր 20,2018 09:45

Բոլորս ենք հասկանում, որ ապրիլյան քառօրյան չի կարող բացահայտվել ինչպես սովորական մի բան, որովհետև այստեղ մենք գործ ունենք գաղտնի տեղեկատվություն պարունակող ահռելի նյութերի հետ: Սակայն, մենք, որպես պետություն, պետականություն, պետք է ամբողջապես հասկանանք, թե ինչ է կատարվել ապրիլին: Դա չի նշանակում, որ դա պետք է լինի հանրայնորեն հրապարակված կամ առավել ևս քննարկված, սակայն սա հիմնարար հարց է՝ որպես պետականություն ունենալ ապրիլյան քառօրյայի ամբողջական, շղթայական ախտորոշումը, որովհետև դա է միայն երաշխիքը, որ չենք ունենա կրկնությունն այն հանցավոր կամ անփույթ, անտարբեր սխալների ու բացթողումների, որոնք ունեցանք քառօրյայի ընթացքում:

Թեև քառօրյան ինքնին այս դեպքում պայմանական հասկացություն է, որովհետև, խոշոր հաշվով, պատերազմական էր ամբողջ ապրիլը: Եվ ահա այս իմաստով է հարցը կարևոր, թե ինչ է պարզել իր համար Նիկոլ Փաշինյանը, որպես Գերագույն գլխավոր նոր հրամանատար, ինչ է պարզել իր համար իշխանությունն ընդհանրապես՝ առնվազն այն մասով, որ ներառված է անվտանգության խորհրդում:

Վերջին հաշվով, այստեղ, իհարկե, հասկանալով հանդերձ, որ պատկերը չի կարող հանրայնացվել՝ պետական գաղտնիության տրամաբանությունից ելնելով, առնվազն ամբողջությամբ հանրայնացվել, սակայն այդուհանդերձ այն պետք է իշխանության մի որոշանի շրջանակի համար բացված լինի այնքան, որ այդ իրազեկվածությունը ինքնին բացառի հետագայում իրավիճակ, երբ հնարավոր կդիտվի որևէ այդօրինակ իրավիճակ թույլ տալու դեպքում հաշվարկել նաև պատասխանատվությունը որևէ մեկի վրա դուրս գրելու քայլերը:

Երբ հստակ լինի մի ներիշխանական իրավիճակ, որը կբացառի պատասխանատվությունը լղոզելը, որը կերաշխավորի պատասխանատվության անբեկանելիությունը, այդ դեպքում նաև երաշխավորված կլինի այն, որ յուրաքանչյուր բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոնյա՝ ամեն մեկն իր տեղում կանի ամեն ինչ, այդպիսի ծանր պատասխանատվության տակ հանկարծ չմնալու համար:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ապրիլեան պատերազմի արտադրած զարհուրելի հեքիաթները՝ նախկին վարչակարգին դէմ, հիմունքներէն մէկը կը հանդիսանայ տեղի ունեցած իշխանափոխութեան

    ո՞նց կարող է հիմա նոր իշխանութիւնը բացայայտել որ այդ ամէնը՜ երեւակայութիւն էր…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31