Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայնակ թռչունը»` Իտալիայում

Դեկտեմբեր 20,2018 12:30

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, Գրական միջազգային փառատոնի (Maria Cumani Quasimodo) եւ  Aletti հրատարակչության համատեղ ծրագրերի շրջանակում իտալերենով  լույս է տեսել արդի հայ բանաստեղծ, փիլիսոփա Սլավի-Ավիկ Հարությունյանի  «Միայնակ թռչուն» (L’uccello Solitario) բանաստեղծությունների ժողովածուի առաջին տպաքանակը: Բանաստեղծությունները իսպաներենից իտալերեն է թարգմանել  Անաիդա Սանգուինո Կարդենասը (Anaida Sanguino Cոrdenas), գրքի գրական գործակալն է Անահիտ Խաչատրյան-Ավագյանը, դիզայն-ծրագրերի հեղինակը   Վալենտինա Մեոլան է (Valentina Meola), խմբագիրը Դոնաթելլա Իմբաստարիին (Donatella Imbastari): Գիրքը 145 էջ է, նախաբանով հանդես է եկել ճանաչված իսպանացի բանաստեղծ եւ գրականագետ Իսաբել Ռեզմոն:

Նա մասնավորապես նշում է. «Մեկ գրքի մեջ ժողովել այսքան  սահուն խոսք, բառապաշար, խաղալ բայական ժամանակաձեւեր, ինչպես որ անում է այս հեղինակը, ներհայեցողության ծանր վարժանք է, քանզի թվում է, թե ընթերցելիս զգում ենք, թե ինչպես է հեղինակը մեզ դարձնում առաջին դեմք` ավելի մոտեցնելով այն ամենին, ինչն ուզում է հաղորդել: Ընթերցելով եւ զգալով առաջին դեմքից` զգում ենք, որ ապրում ենք բանաստեղծությունը: Բանաստեղծությունն անցնում է  թղթի սահմանները եւ ներկայանում  ճանաչողական մակարդակում, իրական մակարդակում, որտեղ կան` արդենը, հիման, այս պահը…Ինձ համար մեծ պատիվ է, որ այս գիրքը ներկայացնում եմ Եվրոպայի հանրությանը»:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

19.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31