Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լրատվամիջոցներին ասաց, որ «Իմ քայլը» խմբակցությունում այսօր գործադիրի հարցեր չեն քննարկվել: Նա հրաժարվեց ասել, թե ինքն իրեն որտեղ կցանկանար տեսնել:
Հարցին, թե երեկ տեսանյութ է հրապարակվել, որտեղ քայլարշավի ժամանակ ինքը, Արայիկ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը խոսում են Արշակ Կարապետյանի մասին եւ Արշակ Կարապետյանի նշանակումն իր սրտով չէ՞ր, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Գիտեք, տարբեր ժամանակահատվածներում տարբեր տեղեկությունների տիրապետելու դեպքում կարող են արվել տարբեր մեկնաբանություններ: Հետեւապես, այն ժամանակվա մեկնաբանությունները եւ մեր տիրապետած ինֆորմացիան այն էր, ինչ փաստացի շրջանառվում էր մամուլում: Ես, անկեղծ ասած, հետագա մանրամասներից տեղյակ չեմ, բայց ենթադրում եմ, որ վարչապետը հետագա որոշակի տվյալներ ունի այդ դեպքերի հետ կապված եւ կայացրել է իր որոշումը»:
Ի պատասխան ճշտող հարցի, թե ինքը փոխե՞լ է Արշակ Կարապետյանի մասին, Տիգրան Ավինյանը ասաց, որ ինքը Արշակ Կարապետյանի մասին կարծիք չի ունեցել, որպեսզի փոխի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կյանքը ցույց է տալիս,որ նախկին իշխանություններից ,,աբիժնիկները,,նոր իշխանությանը ավելի հավատարիմ են ծառայում…