Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրիայի կանցլերը քննադատության թիրախում է՝ հղի մի հայ կնոջ վտարելու որոշման պատճառով

Դեկտեմբեր 19,2018 23:50

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մոտ 17 հազար ձախ ցուցարարներ հանգստյան օրերին դուրս են եկել փողոց՝ բողոքելով կառավարության հակաէմիգրացիոն քաղաքականության դեմ, կանցլեր Սեբաստիան Կուրցը քննադատության է արժանանում նաև սեփական ճամբարի ներսում, գրում է dpa գործակալությունը:

Բողոքի մասնակիցներն ու քննադատները, մասնավորապես, կասկածի տակ են դնում՝ արդյոք Կուրցը շատ հեռուն չի գնում՝ երիտասարդ ապաստան փնտրողների և ընդհանուր առմամբ ներգաղթյալների նկատմամբ իր չափազանց խիստ քաղաքականությամբ:

Բողոքի ալիքը սկսվել է դեռ անցյալ ամիս Վորարլբերգ նահանգում, որտեղ 32-ամյա կանցլերը մասնակցում էր մի միջոցառման: Ներկաներից ոմանք մեղադրել են նրանք հղի մի հայ կնոջ և նրա ընտանիքին արտաքսելու համար:

«Եթե դուք չեք ցանկանում մեզ հետ խոսել այստեղ, մենք կարող ենք ցույցեր կազմակերպել փողոցում»,- բղավել է ներկաներից մեկը:

Կնոջը վտարելու որոշումը քննադատության է արժանացել նաև Կուրցի կուսակից, նահանգապետ Մարկուս Ուոլների կողմից, որն այդ որոշումն անվանել է «սխալ և անմարդկային»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31