ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը «Իմ քայլը» խմբակցության առաջին նիստից հետո լրատվամիջոցներին հայտարարեց, որ ինքը սփյուռքի նախարար չի լինելու, այլ լինելու է խորհրդարանում:
«Նախարարության հարցով վարչապետն այսօր Դիլիջանում իր տված մեկնաբանություններում նշեց, որ քննարկվում է փակելու հարցը, բայց վերջնական որոշում դեռեւս չկա:
Կարող եմ ասել, որ խորհրդարանում գլխավորելու եմ կրթության, մշակույթի եւ սփյուռքի հանձնաժողովը: Այնպես որ իմ գործունեությունը, ինչպես նախկինում հայտարարել եմ, ուղղակիորեն ունենալու է աղերսներ սփյուռքի հետ քաղաքականությանը, դրա մշակմանը արդեն օրենսդրական դաշտում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ