Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում ենք հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի հայրենասիրությունը և վճռականությունը բավարար կլինի՝ պաշտպանելու հայկական շահերը»

Դեկտեմբեր 19,2018 22:50

– Վերջին օրերին լայն քննարկումների առիթ է դարձել Հայաստանի լարված հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրների հետ։ Այս քննարկումներն ավելի բանավիճային են դառնում, քանի որ այս ամենը անմիջականորեն կապված է արցախյան հիմնախնդրի լուծման տարբերակների հետ։ Այսինքն՝ այս ամենը առնչվում է Հայաստանի և հայ ժողովրդի կենսական շահերին, առավելապես՝ պատերազմի և խաղաղության թեմային։

– Նման պայմաններում, երբ տոտալ քարոզչական պատերազմ է սանձազերծվել Հայաստանի դեմ, իր այսպես կոչված դաշնակիցների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և մյուս երկրների կողմից, համոզված ենք, որ այս պահին, մեր ներքին գաղափարա-քաղաքական տարաձայնությունները պետք է մի կողմ թողնել և միասնաբար դիմակայել արտաքին ճնշումներին։

– Որքան էլ, որ մեր համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի ռուսամետ քաղաքականությունը, մասնավորապես՝ ԱՊՀ, ԵՏՄ, ՀԱՊԿ կառույցներին անդամակցելը, այնուամենայնիվ, ուզում ենք հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի հայրենասիրությունը և վճռականությունը բավարար կլինի՝ պաշտպանելու հայկական շահերը, ինչպես նաև արժանի հակահարված տալու բոլոր պուտիններին, լուկաշենկոներին և բոլոր այլ սուլթաններին։

Ստորագրում ենք՝

Շահեն Հարությունյան (Ազգային Միացյալ Կուսակցության հիմնադիր. հիմնադրված՝ 1966թ. ապրիլի 24)

Շանթ Հարությունյան (Ցեղակրոն կուսակցության նախագահ. հիմնադրված՝ 1987թ. դեկտեմբերի 1)

Շահեն Հարությունյան կրտսեր (Ազգային Միացյալ Նախաձեռնության նախագահ. հիմնադրված՝ 2016թ. հուլիսի 7)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    բանտը որքա՜ն կակուղցուցած է, ձեր նմանները
    նաեւ տարիքը հաւանաբար…

    բնական է, նոյնիսկ ողջունելի՛ է

    սակայն այս մէկն ալ Փաշինյանին կը պարտի նախկին վարչակարգին, երեւի մի օր մերսի կ’ըսէ…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31