Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը Կազանում մասնակցել է բռնցքամարտի երեկոյին: Նրա մրցակիցը եղել է ֆիլիպինցի Ալվին Լագումբայը, որին մեր բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել արդեն երկրորդ ռաունդում եւ նվաճել WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը:
Այս մասին իր ՖԲ էջում գրառում է կատարել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ