Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկազ Մակարյան. «Ռոբերտ Քոչարյանը պետք է գոհ լինի, որ ժողովուրդը իրեն Նիկոլաե Չաուշեսկուի դատավճռին արժանացնելու պահանջ չի ներկայացնում»

Դեկտեմբեր 19,2018 20:55

Այսօր իրավաբան Հայկազ Մակարյանի նախաձեռնությամբ Ազատության հրապարակում բողոքի ակցիա էր կազմակերպվել «Դատել Ռոբերտ Քոչարյանին» կարգախոսով, որից հետո մասնակիցները քայլերթով գնացին դեպի ՀՀ դատախազություն:

Նախաձեռնության հեղինակի խոսքով, ինքը զարմացած է այն իրավապաշտպանների, փաստաբանների, ՀԿ-ների վրա, որոնք ոչ միայն պնդում են, թե Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով անմեղ է, այլեւ, որ ինքն է շահագրգռված իրական մեղավորներին բացահայտելու գործում: Հետո ավելի պարզ դարձավ, որ այն մարդկանց մի մասը, որոնք մասնակցում էին ի պաշտպանության Քոչարյանի կազմակերպված ցույցին, խաբված են եղել, իսկ մեծ մասը ներկա է գտնվել վճարվելով: Դա շատ նորմալ է Ռոբերտ Քոչարյանի պարագայում: Անընդհատ բերում են այն փաստը, թե սահմանադրության այն ժամանակվա հոդվածի սահմանված կարգով նա չպիտի դատապարտվի:

Ես ապշած եմ: Եթե կան քրեածին տարրեր, եղել է 10 հոգու սպանություն, այսինքն` հրահանգվել է, որպեսզի կրակ բացեն ժողովրդի կամ այս կամ այն անձի վրա, դա արդեն հանցակազմ է պարունակում: Եվ դա այն դեպքում, որ օրենքով չի սահմանվում զինված ուժերը ներքաշել այս կամ այն գործողության մեջ եւ մարտական փամփուշտներով կրակել: Ռոբերտ Քոչարյանը փորձում է խեղաթյուրել փաստերը եւ ներկայացնել այլ իրավիճակ:

Որպես իրավաբան ես պնդում եմ՝ Քոչարյանը, բոլոր այն մարդիկ, որոնք մարտի 1-ի հետ կապ են ունեցել, այս կամ այն կերպ օժանդակել են ջարդին, բանդիտական գործողություններին, պետք է  ծեծի, խոշտանգումների համար պատժվեն քրեական օրենսգրքի համաձայն: Բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե Քոչարյանը կապ չի ունեցել գործողությունների հետ, կամ անէության թմբիրում են, կամ գաղափար չունեն, թե ինչ բան են մարդու իրավունքի միջազգային նորմերը: Մասնավորապես, ժողովրդի վրա զենք բարձրացնող մարդը պետք է պատժվի: Հիշենք Նիկոլաե Չաուշեսկուի օրինակը, երբ կրակեց իր ժողովրդի վրա եւ ստացավ իր պատիժը: Քոչարյանը պետք է երախտապարտ լինի, որ ժողովուրդն իրեն այդպիսի դատավճիռ չի տալիս», – հայտարարեց բողոքի ակցիայի հեղինակը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Ռոբերտ Քոչարյանը փորձում է խեղաթյուրել փաստերը »…

    ո՞րմէկ «փաստերը»…

    ըստ խորքի եւ ըստ էութեան՝ որեւէ դատ, դատավարութիւն, տեղի ունեցա՞ն տակաւին…

    եւ ասիկա դեռ «իրաւաբան» է, եղեր… պատկերացնենք ուրեմն ոչ-իրավաբան զանգուածի մօտեցումը…

  2. Հ.Շ. says:

    Յ.Գ. նոր իշխանաւորները ինչքա՜ն լաւ են ըմբռնել իրենց «ժողովուրդը»… հալալ իրենց… բայց խնդիրն այն է որ իրենց գործը միայն այդ «ժողովուրդին» հետ չէ… բայց դա արդիէն իրենց խնդիրը չէ, այլ համայն Հայութեանը…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31