Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին ասաց, որ կփորձեն 12 նախարարությունների շրջանակում տեղավորվել:
Անդրադառնալով 17 նախարարությունների թիվը կրճատելու մասին լուրերին՝ Փաշինյանն ասաց, որ նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոնը կրճատելու առաջարկ կա, Արարատ Միրզոյանին էլ ԱԺ տեղափոխելու քննարկումներ կան. «Երբ որ վերջնական լինի, կհաստատենք: Այն, ինչ կա, նախագիծ է»:
Նա նաեւ ասաց, որ նախարարների մասով շատ մեծ անակնկալներ չեն լինելու, իսկ ինչ վերաբերում է Լիլիթ Մակունցի՝ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար լինելուն, ասաց՝ դա ևս դեռ քննարկման հարց է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ