Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Արշակ Կարապետյանը հիմա ավելի մեծ պարտավորություն կունենա հարցերին կոնկրետ պատասխան տալու». Փաշինյանը` իր խորհրդականի մասին

Դեկտեմբեր 19,2018 20:22

«Մենք այսօր խոսում ենք «Մարտի 1-ի» իրադարձություններում ԶՈւ ներգրավվածության մասին, չէ՞. այդ ԶՈւ-ում ներգրավված ու ներգրավվող մարդկանց 90 տոկոսն այսօր էլ շարունակում է ծառայել ԶՈւ-ում։ Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի հետ կապված մեղադրանքներին, պետք է ևս մեկ անգամ ասեմ, որ եթե ինչ-որ հայտարարություն բանավոր հնչում է, դա դեռ չի նշանակում, որ դա դատավճիռ է։ Նրանք, որոնք ասում են, որ Արշակ Կարապետյանը քառօրյա պատերազմի պատասխանատու է, ասում են, որ նրանից վերև պատասխանատու չկա, նրանք, որոնք հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից, ասում են՝ Սերժ Սարգսյան արդար դատավոր է ու արդար որոշում է կայացրել»,- այսօր Դիլիջանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ վարչապետի խորհրդական նշանակվելու հետ կապված դժգոհություններին։

Փաշինյանը հիշեցրեց, որ 0038 հրամանի հետ կապված տեղի է ունենում քննություն, և այն անդրադառնում է բոլոր այն մարդկանց, որոնց գործողություններում առերևույթ ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ. «0038 հրամանի կոնտեքստում ՀՀ ԶՈւ մի շատ մեծ հատված ներգրավված է եղել գործընթացներին հիմա ի՞նչ եք առաջակում՝ ԶՈւ այդ հատվածը կտրե՞նք, անջատե՞նք ՀՀ ԶՈւ-ից,  նման բան լինել չի կարող»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, ինքը ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված հարյուրավոր գաղտնի նյութեր է կարդացել, այդ նյութերում ոչինչ չկա, որը կխոսի հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին, իսկ ինչ վերաբերում է Կարապետյանի նշանակմանը, ասաց, որ ինքն է որոշում կայացրել նրա նշանակման հարցում. «Ձեր այս հարցերը նույնպես վկայում են, որ հանրության մոտ կան շատ հարցեր՝ կապված ապրիլյան պատերազմի հետ, ինչը նշանակում է, որ մենք շատ հանգիստ ու հանդարտ պետք է գտնենք այդ հարցերի պատասխանները, իսկ որոնց պատասխանները հնարավոր է ներկայացնել հանրությանը, կներկայացնենք… Եթե որևէ հարցեր կծագեն, ապա Արշակ Կարապետյանը հիմա ավելի մեծ պարտավորություն կունենա հարցերին կոնկրետ պատասխան տալու»:

Նույն խնդրի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատարի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ժամանակին հրապարակված հոդվածը կարդացեք այստեղ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տեսանյութում՝ Քայլերթի օրերին Արայիկ Հարությունյանը զարմանում էր, որ ապրիլյան պատերազմի օրերին հետախուզության պետ աշխատող անձը դատվելու փոխարեն այլ պաշտոնի է նշանակվել:

https://www.facebook.com/boroozman/videos/2004681632943389/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31