Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ 5.5մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Դեկտեմբեր 19,2018 20:02

Ավարտվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գոգավան-Պրիվոլնոյե սանիտարական կարանտինային կետի պետի կողմից պաշտոնեական կեղծիք   կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գոգավան-Պրիվոլնոյե սանիտարական կարանտինային կետի պետ Ա Ա.-ն, 2011թ. ապրիլ ամսվա սկզբին իր մտերիմ՝ Լոռու մարզի Մեծավան համայնքի մի բնակչի  առաջարկել է ընդունվել աշխատանքի հսկիչ կետում որպես վարորդ, սակայն աշխատանքի չայցելել և վարձատրության հետ առնչություն չունենալ, ինչին վերջինս համաձայնել է և 2011թ. ապրիլի 5-ին սանիտարական կարանտինային նշված կետում նշանակվել որպես վարորդ: Նշված օրվանից մինչև 2017թ. օգոստոսի 21-ն ընկած ժամանակահատվածում, այդ անձի աշխատանքի չհաճախելու պայմաններում Ա. Ա.-ն յուրաքանչյուր ամիս կազմել և հաստատել է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել այդ անձի կողմից կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ: Բացի այդ, Գոգավան-Պրիվոլնոյե սանիտարական կարանտինային կետի պետն քաղաքացու անունից ստորագրել է հերթական արձակուրդ տրամադրելու  և այլ կեղծ դիմումներ, աշխատանքային պայմանագրեր և այլ փաստաթղթեր: Ապա` հիշյալ կեղծ փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ առողջապահության նախարարություն և անձամբ տնօրինելով նշված անձից ստացած բանկային հաշվեհամարի քարտը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, բանկոմատներից ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.431.503 ՀՀ դրամ աշխատավարձը, գումարային խրախուսումները և արձակուրդային գումարները:

Ա.Ա.-ին նշված արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Մինչդատական վարույթի ընթացքում նա կամովին վերականգնել է պետությանը պատճառված վնասը։

2018 թվականի դեկտեմբերի 19-ին  նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31