Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում «Ներուժ» ծրագրի բացման ժամանակ անդրադարձել է սփյուռքի նախարարության լինել-չլինելուն: Այդ մասին Փաշինյանից հետաքրքրվեց ծրագրի մասնակիցների մեկը:
«Մենք հիմա քննարկումների փուլում ենք, եւ ընդհանրապես, պետական կառավարման համակարգում մեր ամենակարեւոր խնդիրն է՝ հասնել կառավարման առավել արդյունավետ մակարդակին, այդ թվում՝ սփյուռքի հետ հարաբերություններում: Կա այդպիսի հավանականություն, եւ մեծ է այդ հավանականությունը, որ կառավարության կառուցվածքում սփյուռքի նախարարություն չենք ունենա»,-ասաց Փաշինյանը:
Նա նաեւ վստահեցրեց՝ դա չի նշանակում, որ մենք այլ կառույցների միջոցով սփյուռքի հետ կապն արդյունավետ չենք դարձնի. «Ամենակարեւոր, ինստիտուցիոնալ խնդիրը հետեւյալն է՝ ըստ էության, սփյուռքի հետ հարաբերությունների բաղադրիչ ունեն մեր բոլոր նախարարություններն՝ առանց բացառության»: Եվ, ինչպես Փաշինյանը բացատրեց, ըստ այդմ էլ պետք է հասկանալ՝ սփյուռքի հետ որ ոլորտում ինչպիսի օրակարգ ունենք:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Սփիւռքի, Սպորտի եւ Մշակոյթի առանձին նախարարութիւններ մեզ պէտք չեն։
Երէկ ՍիւիլՆեթում մի յօդուած տեսայ էս թեմայով։ Ընդհանուր առմամբ վերաբերմունքս դրական էր։ Միայն Գիւղատնտեսութեան պահը դուրս չեկաւ։
հաճիք, ձեզի պահեցէք այդ «նախարարութիւնը»
քառորդ դարը անցաւ արդէն, որքան որ ալ ապուշ ըլլանք, մեր երեւակայական հայրենասիրութեամբ կուրացած ըլլանք, լաւապէս հասկացանք՝ Հայաստանի համար դասական Սփիւռքը միմիայն ու բացառապէս մէկ բանի համար գոյութիւն ունի՝ փող տալ