«Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունը ձեզ հայտնի հանգամանքներով չեմ կարող մեկնաբանել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ արդյոք մտավախություն չունի՞, որ այս փոփոխությունը կարող է ազդել Զինված ուժերի մարտունակության վրա, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է մտավախություններին, թե այդ փոփոխությունը կարող է ազդել բանակի մարտունակության վրա, գիտե՞ք, դա շատ վատ մեկնաբանություն է մեր բանակի հասցեին, որովհետև ովքե՞ր են նշանակվել, նրանք Պաշտպանության բանակի հնաբնակներ են, մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքում ծառայել են Զինված ուժերում ու գտնվում են Արցախյան ազատամարտի ակունքներում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ