Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վա՜յ թե… /հատվածներ վեպից/

Դեկտեմբեր 19,2018 18:00

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրապես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»:

Հեղինակ

 «Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:

Հաուպտման                                                         

«Ազգերը, ինչպես նա եւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:

Սեն Սիմոն

«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:

Հյուգո     

Փափախչին պրկված, սակայն անտարբերություն խաղալով-ուշադիր լսում էր,  եւ տղան շարունակեց ու ասաց՝  եւ սրանց էս տեսակը, իրենց արտաքին կերպարով, ինչքան էլ «ազնիվ-ուղղամիտ-պարկեշտի տակ պահած», ինչքան էլ վախվորած-կուչ եկած-«անտեսանելի», սակայն սրանց իբր եւ, թե՝ «թեթեւ», անուղղակի, «սրտացավ-չլսվող խոսքը», ըստ շերտերի, շատ լավ էլ հաշվի է առնվում,  եւ «կուվալտի» թաքուն ծանրություն ունի. «բնութագրվողի» տունը տեղում՝ թե՛ քանդելու, թե՛ շինելու հարցում: Ու տղան շարունակեց  եւ ասաց՝ ու, ապրած իմ կյանքում, կարծր-համոզվել եմ. միակ բանը, որ սրանց մոտ անթերի-կատարյալ է ստացվում՝ ինքնաապահովագրվելն է:  Եվ մի բան էլ եմ նկատել սրանց մոտ՝ չտանել, չընդունել, չտեսնել… հետաքրքիր-դժվար կյանք անցած, ամեն-ինչի միջով պատվով անցած, իրենցից բազմակողմանի զարգացած, գործին սրտացավ-նվիրված, աշխատասեր, «ձեռքը մաքուր», սկզբունքով-գաղափարով, խղճին դեմ չգնացող ու միայն Օրենքով ընդառաջվող ենթականերին:  Եվ՝ իրենցից կտրո՛ւկ տարբերվողներին: Իսկ «իրենցից կտրուկ տարբերվողների դեմը»՝ «Արգելք» են դնում վախվորած-իրենց տափուկ կերպարներով՝ թող գա՝ մեր չորեքթաթ վիճակին հասնի՝ նոր:  Եվ ամեն-ինչի դիմում են՝ դեմդ ժպտալով-որպիսությունդ հարցուփորձելով՝ ամեն-ինչի գնում են՝ անպատմելի «մուտիլովկաների», կոլեկտիվի բզբզոցների, թիկունքից թաքուն վատաբանումների: Ու չգիտես ինչո՞ւ, «այդպիսի» ենթականերից՝ իրենք-իրենց՝ մի՜շտ խռովա՛ծ, մի՜շտ խռովա՛ծ: Մի՜շտ խռոված ու նրանց առաջընթացից՝ մի՜շտ վախեցած: Ծիծաղելի է, զզվելի էլ է ներկայացնելը, բայց հանկարծ նկատեցին՝ միջանցքով-գլուխը բարձր քայլում է՝ խռովում ե՜ն, միջանցքում մեկն ու մեկը «ջիգյարով» բարեւում է՝ խռովում ե՜ն, գործին տիրապետում է՝ խռովում ե՜ն, մեկն ու մեկը հետաքրքրվե՞ց՝ խռովում ե՜ն:  Եվ սարդոստայնի նման, անընդհատ… փաթաթվող «մուտիլովկաները» ճյուղավորվում-ծանրանում-շատանում են: Շատանում են: «Մի եւ նույն ժամանակ», իրենք, հենց իրենց կերպարով, չգիտես՝ ինչի՞ց, չգիտես՝ ումի՞ց. վախվորա՜ծ, վախվորա՜ծ՝ «պոպլաստունսկի-«խրոխտ»-քայլվածքով»: «Պոպլաստունսկի-«խրոխտ»-քայլվածքով»:

Ու տղան, կրկնվելու նման, զզվանքով ասաց, ասաց՝ մի խոսքով՝ հոգնա՜ծ, կոտրվա՜ծ, վախվորա՜ծ, իրենք-իրենց մտքերից վախեցա՜ծ… մի ամբողջ՝ «օդաբրյամսյա»-պատմություն… Մի ամբո՜ղջ՝ «օդաբրյամսյա»-պատմություն: Ու դառնորն ասաց՝  եւ կյանքն են մեռցնում: Սրանք-հենց կյանքն են մեռցնում: Կյանքն են մեռցնում. ե՛ւ իրենց, ե՛ւ ուրիշների:  Եվ նա եւ տեսա՜վ… հեռակա կարգով տեսա՜վ, ու ասաց,  եւ ասաց՝  եւ մարդիկ հենց սրանցից են փախչում: Հենց սրանցից են փախչում. ինչո՞ւ թողնեմ, որ էս տեղով հոգնած-մեռածները՝ իմ կյանքն էլ մեռցնեն: Լծակը նրանց ձեռքերում է:  Եվ ինչո՞ւ թողնեմ, որ էս ճահիճ սիրող, մտքով մեռած-խոսքով մեռած-«գործողները»՝ իմ ու իմ երեխաների կյանքն էլ մեռցնեն-իրենց նման հանգած մոխիր դարձնեն. ինչո՞՛ւ: Ու տղան շրջվեց, հաղթանակ տարածի նման  եւ եզրափակելու նման-խրոխտ ասաց, փափախչուն դիմահար նայելով՝ ասաց՝ ահա՛, թե ովքեր են «Քեզնմաններն» ու «Ռաֆլեզիաների փունջը»՝ ահա՛, թե ովքեր են: Հասկացա՞ր:

Սակայն տղան տեսնում էր՝ փափախչու ականջում միայն «Քեզնմանն» էր լռվել-մնացել,  եւ մթնված-դյուրաբորբոք տղային էր նայում ատելությամբ, ու տղան մտքում ինքն-իրեն ասաց-կրկնվեց. «… չէ՛, էսօր ծեծ եմ ուտելու սրանից ու սրա-նմաններից»,  եւ «մթնոլորտը» փոխելու համար, ժպտալով-շուտասելուկի նման ասաց, փափախչուն դիմելով-ժպտալով ասաց՝ կուզե՞ս, քեզ ապարանցիների ամենակարճ անեկդոտը պատմեմ… ամենակարճ անեկդոտն է, ընդամենը երկու բառ է,  եւ չսպասեց ու ժպտալով, շուտասելուկի նման ասաց, պատմեց, ասաց՝ ապարանցին իրեն խմած գցում է գետը,  եւ ասում. «… Քշա՛ տուն»: Բայց անեկդոտը փափախչու վրա չազդեց՝ նույն մթնված-հերսոտն էր, ու տղան ավելի մեղմ, ավելի մեղմ ժպտալով ասաց՝ կուզե՞ս, մեկն էլ պատմեմ՝ մի ուրիշը… Մեր Վաչիկի, մեր-ապարանցի-Վաչիկի անեկդոտներից է… ու կողքանց, մի քիչ հեռու կանգնելով փափախչուց, սկսեց պատմել, ու ասաց… Ցուլը, նախրի ցուլը… տնավարի մտնում է դաշտում արածող կովերի նախրի մեջ, ու տեսնում է նախրին խառնված, կուրծքը, պտուկները կաթով լիքը-կախկխված գյուղի միակ այծն էլ է նախրին խառնված արածում, ու մոտենում ու ասում է՝ էս, դո՞ւ ի՛նչ ես անում էստեղ, էս խի՞ ես նախրին խառնվել, ու այծը արածելուց գլուխը բարձրացնում, ու աչքը՝ ցուլի աչքին, որոճալով ասում է՝ գյուղի ընկեր-նախագահն այդպես կամեցավ, ու գյուղի ընկեր-նախագահն այդպես ասաց, ու ասաց՝ քանի որ դու էլ ես կաթնատու, ապա, լավ կլինի, որ գնաս-կովերի նախրին խառնվես-հետները արածես. ես էլ հանգիստ եկա-հետները հանգիստ խառնվեցի ու հանգիստ արածում եմ՝ ինչա՞ եղել: Ու ցուլը ճշտում-հարցնում է նորից՝ էդ նախագա՞հն է ասել, ու այծը, աչքը՝ ցուլի աչքին՝ որոճալով պատասխանում է, ու ասում է՝ հա՛, ընկեր-նախագահն է այդպես կամեցել-այդպես կարգադրել, մեր գյուղի ընկեր-նախագահը՝ ինչա՛՞ եղել…  Եվ ցուլն ասում է՝ հա՞, դե-գնա նախագահիդ ասա, որ քեզ էն բանից անելու համար, ես հեչ հավես չունեմ ծնկի իջնելու:

Ու տղան պատմեց-պրծավ,  եւ ոգեւորված փափախչուն էր նայում, ու փափախչին ասաց՝ ի՞՛նչ… ասում ես՝ Նախագահը՞…  Եվ կարոտով, մուռ պահելու նման տնքաց, տնքաց ու ասաց. «ա՜յ Ստալին, հա՜», ու կողքանց տղային էր նայում չոր-չոր, ու նորից տնքաց ու ասաց՝ ա՜յ Ստալին, հա՜. սովետ լիներ, ու Ստալին լիներ, ու դու տենց անեկդոտներ պատմեիր արխային: Ու տղան վախվորածություն խաղաց,  եւ սրանց նմանները դա հավանում են, ու վախվորած ասաց՝ բայց ես ի՞նչ պատմեցի, անեկդոտի մեջ այդպես է «պատմվում», հետո էլ, «այնտեղ» գյուղի նախագահի մասին է «խոսվում», ու փափախչին չէր հանդարտվում ու կարոտով, մուռ հանելու նման, հերսոտ ասաց՝ ա՜յ Ստալին, հա՜, ու նորից ասաց, ու ասաց՝ ա՜յ Ստալին, հա՜,  եւ որոշակիացրեց ու ասաց՝ ի՜նչ ուզում՝ պատմում եք, ի՜նչ ուզում՝ խոսում եք… ափռ-ցփռ բերաններդ շաղ եք տալիս՝ ո՛չ վախ ունեք, ո՛չ բան:

Ու տղան մտածեց, հեռակա կարգով տեսավ եղելիքն, ու մտածեց, որ այդ գրոհը… ժահրոտ տարիների մոտիվներով, նեղմիտ-հնաոճների կողմից ժահրոտ տարիների մոտիվներով արված, տեսա-հալյուցինացիոն, տեսա-ձայնային, հոգեներգործուն միջոցներով արված այդ հոգեբանական գրոհն իր վրա՝ նա եւ լավ կողմեր էլ ունեցավ,  եւ մինչ այդ միայն արձակ էր գրում՝ հազվադեպ էր չափածոյի անցնում, սակայն դրանից հետո, արձակի «կողքին» սկսեց նա եւ չափածո ստեղծագործել, ու շրջվեց ու փափախչուն ասաց, ասաց՝ էդ տարիների, էդ-քո սիրելի-Վախի՛ տարիների մթնոլորտը նկարագրող չափածո մի քանի գործ ունեմ, օրինակ, էս մեկը՝ մի քիչ հետո քեզ համար կարտասանեմ, միայն թե վերնագիր չեմ դրել, չգիտեմ՝ «Վախի՛ տե՞նդ», թե՞՝ «Վախի՛ մթնոլորտում» վերնագրեմ, իսկ գուցե՞ «Լաբիրինթոսո՞ւմ… Հետո, ինչպես փոքր երեխայի հետ կխոսեն, ու փոքր երեխայի հետ «խոսվող» ինտոնացիայով, խաթրն առնելու նման ասաց, ասաց՝ կարտասանե՞մ, հետո վերոնշված վերնագիրներից իրար հետ-միասին վերնագիր կընտրենք, լա՞վ,  եւ սկսեց, ու արտասանեց, ու ասաց.

Լուսապսակ…

Տակը… Մո՛ւթ է:

Փշալարեր…

Վերեւը… Պսա՛կ:

Ու սատրապներ՝ նեղմիտ, ժահրոտ…

Մթնված խաղեր՝ ծածուկ արվող:

Բզբզոցներ՝ լաբիրինթոսում:

Կիսատ կյանքեր՝ իմը-քոնը.

Մթնված երկրի պահոցներում:

Վախով արված «Սիրո՛» ծափեր:

Ու «քանդակներ»՝ վախով արված:

«Բեղուն» մտքեր՝ վախով պեղված:

Ծածուկ երկիր՝ անկլավ ու ստերջ:

Ճապաղ մտքեր՝ վախով պատված:

«Խրոխտ» տղերք՝ թելից կախված:

Վախի՛ սարսուռ՝ տներ մտած:

Ընտանիքներ՝ հաշմված-քանդված:

Տխմար դեմքեր՝ «լույսով» պատված:

Պայտած ձիեր՝ կռտած-կանգնած:

Պլան-թվեր՝ տոկոս դառած:

Վարգող ձիեր՝ խխունջ կապած:

Ցռան մտքեր՝ վախով դրդված:

Մատնագրեր՝ տներ քանդած:

Մինուճարի կորսված կյանքեր,

Մրմունջ կապած մոլոր մայրեր:

Ճապաղ մտքեր՝ բարձր ասված:

Պատմություններ՝ լույսից պահված:

Բազե-արծիվ՝ գետնատարած:

Ու սատրապներ՝ ժահրով պատված…

/շարունակելի/

 Սարմեն Ղահրամանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31