Լրահոս
Օրվա լրահոսը

Զորամասի հրամանատարի տեղակալ գնդապետին դատում են մայորին ծեծելու համար

Դեկտեմբեր 19,2018 16:47

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Արթուր Մինասյանի եւ Սարգիս Տարախչյանի դատավարությունը: ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի հրետանու գծով տեղակալ, գնդապետ Արթուր Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. մայիսի 21-ի ժամը 22-ի սահմաններում զինվորական ծառայության հետ չկապված ծեծի է ենթարկել ՊՆ այլ զորամասի իրային ծառայության պետ , մայոր Լեռնիկ Օհանյանին՝ պատճառելով նրա առողջությանը թեթեւ վնաս, առողջության կարճատեւ քայքայումով:

Լ. Օհանյանի հետ նույն զորամասում ծառայող Սարգիս Տարախչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերը նշված ժամանակ, իրենց զորամասի հանգստի սենյակում ականատես լինելով Արթուր Մինասյանի կողմից Լ. Օհանյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքին, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ եւ 16-րդ հոդվածների պահանջների համաձայն պարտավոր լինելով զինծառայողների կողմից կամ նրանց մասնակցությամբ տեղի ունեցած հանցագործությունների, իրավախախտումների, պատահարների մասին հայտնել իրավապահ մարմիններին, հանցագործության դեպքի մասին սահմանված կարգի համաձայն իրավապահ մարմիններին չի հայտնել, թաքցրել է այն:

Ա. Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, Ս. Տարախչյանին՝ 375 հոդվածի 1-ին մասով:

Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31