Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԳՆ խոսնակը՝ ի պատասխան ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի. «Մի երկրի հետ մեր կապերը չենք կառուցում մյուսի հաշվին»

Դեկտեմբեր 19,2018 16:09

«Առավոտը» ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին խնդրեց մեկնաբանել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ նա ասել էր, թե Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի նոր իշխանությունները կարող են խիզախություն գտնել դիմակայել ԱՄՆ-ի շանտաժին ու ճնշմանը և ինքնուրույն որոշումներ կայացնել: «Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում Կարասինը մասնավորապես ասել էր, թե ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը վիրավորական կերպով հայ ժողովրդի պատմական փորձն անվանեց «պատմական կլիշե», ինչպես նաև կարգադրեց Հայաստանին գնել ամերիկյան զենք և հնարավորինս արագ միանալ հակաիրական պատժամիջոցներին: «Եթե այդպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների հանրային կողմը, ապա կարելի է պատկերացնել, ինչպիսի «թևերի ոլորում» է կատարվում կուլիսներում»,- ասել է Կարասինը: Նաեւ հույս էր հայտնել, որ խորհրդարանական ընտրություններում մանդատ ստացած Հայաստանի նոր ղեկավարությունը խիզախություն կգտնի դիմակայել «բացահայտ արտաքին շանտաժին և ճնշմանը և կպնդի ինքնուրույն որոշումներ կայացնելու իր սուվերեն իրավունքը»:

Աննա Նաղդալյանն ի պատասխան ասաց. «Հիշեցնենք, որ, բազմիցս նշել ենք, որ Հայաստանը հետևողականորեն կառուցում է իր միջազգային հարաբերությունները ինքնիշխան հավասարության սկզբունքի հիման վրա: Մենք մի երկրի հետ մեր կապերը չենք կառուցում մյուսի հաշվին, և այս դիրքորոշումը շարունակելու է ընկած մնալ մեր արտաքին քաղաքականության հիմքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31