Հրանտ Մաթեւոսյանի որդին` ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր , որ կանխատեսելով «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի կառուցման շուրջ իրավիճակի լրիվ ճահճացումը եւ կանխելու համար հրապարակավ խոսելու իր որևէ արգելք, իրեն աշխատանքից ազատելու դիմում է ներկայացրել մշակույթի նախարարին, խնդրելով դա անել դեկտեմբերի 10-ից սկսած ցանկացած օրվանից:
Aravot.am-ի հետ զրույցում` պատասխանելով մեր հարցին, Դավիթ Մաթեւոսյանը հայտնեց. «Դեկտեմբերի 18-ին նախարարը մակագրել է դիմումս, ես արդեն ազատ քաղաքացի եմ իմ հայտին համապատասխան, ինչի համար շնորհակալ եմ: Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի եւ ինձ խորհրդականի պատասխանատվությունը վստահելու համար: Համարում եմ, որ որոշ բաներ կարողացել եմ անել… չկրկնվեմ, քանի որ հեռացող մարդիկ սիրում են այդպիսի բաներ ասել:
Նախ` ես չեմ հեռացել, միշտ մշակույթում եմ, նախարարության բոլոր դրական նախաձեռնությունների կողքին եմ լինելու եւ քննադատելու եմ բոլոր, ըստ իս, նեգատիվ նախաձեռնությունները կամ պաշտոնեական անգործությունը` թե մշակույթի նախարարության, թե կառավարության որեւէ ստորաբաժանման: Ես այդպիսին եղել եմ, կամ եւ կլինեմ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Դավիթ Մաթեւոսյանի ֆեյսբուքյան էջից: