Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքի նախագծով ոստիկանական բաժանմունքներում տեսանկարահանում կարվի». Վիգեն Քոչարյան

Դեկտեմբեր 19,2018 15:03

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ նոր իշխանությունը ոչ բոլոր մարտահրավերներին է կարողանում դիմակայել: «Ոստիկանական բաժանմունքներում բռնությունները չեն դադարել, իսկ հոգեբուժական հաստատություններում իրավիճակը մտահոգիչ է»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը որպես օրինակներ մատնանշեց նա:

Արթուր Սաքունցը համոզմունք հայտնեց, որ ոստիկանական բաժիններում խոշտանգումների վերացման եւ արգելման ուղղությամբ անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել. «Իրավապաշտպանները մտահոգություններ ունեն»: Արձագանքեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը՝ շեշտելով, որ ՀՀ նոր իշխանությունն ունի քաղաքական կամք՝ այդ չարիքի վերացման համար. «Դրա դրսեւորումը կարող է լինել այն, որ Ոստիկանության հետ ներկայումս մշակում ենք օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Ըստ դրա՝ ոստիկանական բաժանմունքներում տեղի ունեցող այն գործընթացները, որոնք կապված են բերման ենթարկված անձի հետ, ամբողջությամբ կտեսաձայնագրվեն: Հստակ կլինեն ոստիկանության գործողություններն ու ընթացակարգերը»:

Վիգեն Քոչարյանն իրավապաշտպաններին կոչ արեց ակտիվ լինել, առաջարկներ եւ դիտողություններ ներկայացնել, երբ ամբողջությամբ պատրաստ կլինի օրենսդրական փոփոխությունների փաթեթի նախնական տարբերակը. «Այս ոլորտում մեծ անելիքներ կան»:

Ասուլիսի մասնակից իրավապաշտպանները նաեւ մտահոգություն հայտնեցին, որ հայաստանյան վերջին քաղաքական զարգացումներից հետո հանրության շրջանում ատելության խոսքի աճ կա: Վիգեն Քոչարյանն այս առնչությամբ նշեց. «Համաձայն չեմ կարծիքների հետ, թե իշխանությունը որեւէ կերպ չի արձագանքել հանրության շրջանում հաստատված ատելության խոսքին: Վարչապետը քանիցս անդրադարձել է դրան, թեեւ խնդիրն այնպիսինն է, որ դրսեւորումները համակարգային չեն»:

https://www.facebook.com/aravot.am/videos/366826937218152/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31