Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Հրաչյա Ասցատրյանը

Դեկտեմբեր 19,2018 14:48

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց տեխնիկական  գիտությունների թեկնածու, դոցենտ Հրաչյա Ասցատրյանը ՀՀ ԳԱԱ նախագահության դեկտեմբերի 19-ի նիստում:

Հրաչյա Ասցատրյանը ծնվել է 1976թ-ին Երևանում: Ավարտել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1994թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում: Մինչ տնօրենի պաշտոնում ընտրվելը նա ինստիտուտի փոխտնօրենն էր:

Հրաչյա Ասցատրյանի գիտական հետազոտությունները վերաբերում են կոմպյուտերագիտությանը, բարձր արտադրողականությամբ հաշվարկներին և տարաբաշխված համակարգերին,  գիտական հաշվարկներին և ամպային տեխնոլոգիաներին: Նա շուրջ 90 գիտական հոդվածի հեղինակ է: Նրա ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել 4 ասպիրանտ:

Հրաչյա Ասցատրյանը «Արմկլաստեր» բարձր արտադրողականությամբ համակարգի ստեղծման համար աշխատանքային խմբի կազմում 2004թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: Երկու անգամ ընդգրկվել է Հայաստանի 100 արդյունավետ գիտնականների ցանկում:

Հրաչյա Ասցատրյանը, որպես հիմնական կատարող և աշխատանքների ղեկավար, մեծ ներդրում ունի ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի, Եվրոպական Հանձնաժողովի, Սևծովյան տնտեսական համագործակցության և այլ միջազգային նախագծերի իրականացման գործում: Դասավանդում է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնում և Հայաստանի ամերիկյան համալսարանում:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

19.12.2018թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31