«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի փաստաբանը բողոքարկել է ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ներկայացրած հայցադիմումը վարույթ չընդունելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Վահագն Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հերքի իր մասին հնչեցրած հայտարարությունները՝ դրանք որակելով որպես զրպարտություն։ Վ.Հարությունյանի ներկայացուցիչն է փաստաբան Հարություն Հարությունյանը։
Հայցադիմումը դատարան մուտք է եղել նոյեմբերի 20-ին եւ այն մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին, ով նոյեմբերի 30-ին որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին։ Ըստ դատարանի՝ հայցադիմումում պահպանված չեն օրենսդրական իմպերատիվ պահանջները։ Մասնավորապես՝ հայցադիմումը և դրան կցված լիազորագիրը չեն պարունակում նշում հայցադիմումը ստորագրած հայցվորի ներկայացուցիչ փաստաբան Հարություն Հարությունյանի անձնագրային տվյալները:
Բացի այդ, ըստ դատարանի, ներկայացվել է միայն հայցադիմումի օրինակը պատասխանողին ուղարկված լինելու մասին ապացույցը, որի վերաբերյալ հայցվորի կողմից կատարվել է նաև նշում հայցադիմումում, մինչդեռ, Օրենսդրի կողմից իմպերատիվ պահանջի ուժով պատասխանողին պետք է ուղարկել նաև հայցադիմումին կից փաստաթղթերի օրինակները: Բացի այդ, տվյալ դեպքում հայցադիմումին կից ներկայացվել է նաև կրիչ` որպես ապացույց, որը նույնպես ենթակա է պատասխանողին ուղարկման:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։