Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի իշխանությունը դեռ կապ ունի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ». Բորիս Նավասարդյան

Դեկտեմբեր 19,2018 13:16

«Այդ տեղափոխությունները խոսում են այն մասին, որ Արցախի իշխանությունը հասկանում է Երեւանի ուզածը, բայց մյուս կողմից՝ չի ուզում ամեն ինչ կտրուկ փոխել: Այս իրավիճակը կշարունակվի մինչեւ 2020թ.-ը, երբ կավարտվի Բակո Սահակյանի նախագահության ժամկետը: Հարմարվելու գործընթացը հեշտ չի լինելու»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Արցախում տեղի ունեցած պաշտոնանկություններին, ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա բնորոշմամբ՝ Արցախի կառավարման համակարգը դեռ հարմարեցված է ՀՀ նախկին իշխանություններին, եւ այդ իրավիճակը միանգամից չէր կարող փոխվել. «Չի կարելի ասել, որ Արցախում ունենք քաղաքացիական իշխանություն: Այն սերտաճած էր ՀՀ նախկին իշխանություններին: Կապ կա Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նրանց միջեւ այդ կապերը, հարաբերություններն ու պարտականությունները միանգամից չեն վերանում»:

Բորիս Նավասարդյանը կարծում է, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի՝ «Հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր Արցախյան հաղթանակից» արտահայտությունը քննադատելը պարզապես առիթ էր՝ Արցախի ռազմական վերնախավում կադրային փոփոխություններ (ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի պաշտոնանկությունը) անելու համար. «Կարող էին եւ այլ առիթներ լինել, բայց հիմնական պատճառն այն է, որ ՀՀ-ում իրավիճակ է փոխվել, իսկ Արցախում՝ ոչ: Այդ երկու իրավիճակների համատեղման գործընթաց է ներկայումս»:

https://www.facebook.com/aravot.am/videos/957081117810860/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31