Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ակնկալում ենք, որ Երևանը խիզախություն կգտնի դիմակայելու ԱՄՆ շանտաժին. Կարասին

Դեկտեմբեր 19,2018 12:53

Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի նոր իշխանությունները կարող են խիզախություն գտնել դիմակայել ԱՄՆ-ի շանտաժին ու ճնշմանը և ինքնուրույն որոշումներ կայացնել: «Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում նման հայտարարություն է արել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Հոկտեմբերին Երևան այցելեց ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ ամերիկյան զենքը ցանկացած պարագայում ավելի լավն է, քան ռուսականը, և խորհուրդ տվեց Երևանին իր միջազգային հարաբերություններում «ազատվել պատմական կլիշեից»:

«Ընթացիկ տարում երկրում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը նրա ներքին և արտաքին քաղաքական գործերին գնալով ավելի ցուցադրական է դառնում»,- ասել է Կարասինը:

Նրա խոսքով՝ Բոլթոնը վիրավորական կերպով հայ ժողովրդի պատմական փորձն անվանեց «պատմական կլիշե», ինչպես նաև կարգադրեց Հայաստանին գնել ամերիկյան զենք և հնարավորինս արագ միանալ հակաիրական պատժամիջոցներին: «Եթե այդպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների հանրային կողմը, ապա կարելի է պատկերացնել, ինչպիսի «թևերի ոլորում» է կատարվում կուլիսներում»,- ասել է Կարասինը:

Նա հույս է հայտնել, որ խորհրդարանական ընտրություններում մանդատ ստացած Հայաստանի նոր ղեկավարությունը խիզախություն կգտնի դիմակայել «բացահայտ արտաքին շանտաժին և ճնշմանը և կպնդի ինքնուրույն որոշումներ կայացնելու իր սուվերեն իրավունքը»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31