Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն այն երկրներից է, որտեղ 2018թ. ժողովրդավարությունը վերածնվեց. The Washington Post

Դեկտեմբեր 19,2018 12:44

Գրեթե բոլոր չափանիշներով 2018թ-ը աղետալի տարի էր ժողովրդավարության համար: Ավտորիտար առաջնորդները վճռական քայլ կատարեցին ամրապնդելու իրենց իշխանությունը՝ խարխլելով ժողովրդավարության գոյության համար անհրաժեշտ մեթոդները, ինչպիսիք են օրենքի գերակայությունը և խոսքի ազատությունը և անփութորեն արհամարհելով կամ բռնի կերպով ճնշելով զանգվածային ցույցերը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հունգարիան, Նիկարագուան, Ֆիլիպինները և այլն, The Washington Post պարբերականում գրում է սյունյակագիր Ֆրիդա Գիտիսը:

Այնուամենայնիվ, աշխարհի որոշ երկրներում ժողովրդավարական բարեփոխումների համար պայքարը անսպասելիորեն հսկայական հաջողություններ գրանցեց՝ հիշեցնելով, որ ակտիվության, առաջնորդության և հանգամանքների ճիշտ հաշվարկը կարող է անսպասելիորեն փոխել պատմության ընթացքը: Լավ նորությունները եկան միանգամայն տարբեր երկրներից, որտեղ ոչ ժողովրդավարական փորձը զարգանում էր բացառիկ մեթոդներով: Ուշագրավ է, որ տապալելով ավտոկրատներին կամ փոխելով նրանց ագրեսիվ գործողությունները, խիզախ առաջնորդներին և նվիրված ակտիվիստներին հաջողվեց իրենց նպատակին հասնել առանց բռնության, նկատում է սյունյակագիրը՝ առանձնացնելով երեք երկիր՝ Եթովպիան, Հայաստանը և Պերուն:

Նման դրամատիկ շրջադարձ ապրած երկրներից մեկը Հայաստանն է: Երբ արդեն 10 տարի իշխանության մեջ գտնվող Սերժ Սարգսյանը կազմակերպեց իշխանության բռնազավթում՝ փոխելով սահմանադրությունը և դառնալով վարչապետ, ակտիվիստ դարձած լրագրող Նիկոլ Փաշինյանը օգտագործեց ժողովրդի զայրույթը՝ երկրի ուղղությունը կտրուկ փոխելու համար: Փաշինյանն անցկացրեց զանգվածային երթեր, հետո՝ զանգվածային ցույցեր, որոնք կաթվածահար արեցին երկիրն այնքան ժամանակ, մինչև որ Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակած խորհրդարանը ի վերջո փափկեց: Հայերի ոչ բռնի ժողովրդական իշխանությունը ստիպեց Սարգսյանին հրաժարական տալ և համոզեց օրենսդիրներին Փաշինյանին ընտրել վարչապետ: Բայց ամենամեծ տեղաշարժը դեռ առջևում է:

Մեկ շաբաթ առաջ հայերը նոր խորհրդարան ընտրեցի, որի արդյունքում Փաշինյանի դաշինքը հավաքեց ձայների 70 տոկոսը: Նախորդ իշխող կուսակցությունը՝ Սարգսյանի գլխավորած Հանրապետականները, անգամ չհաղթահարեցին 5 տոկոսի շեմը, որն անհրաժեշտ էր խորհրդարան մտնելու համար: Հենվելով վստահության քվեի վրա՝ Փաշինյանն այժմ սկսել է համընդհանուր հակակոռուպցիոն արշավ՝ ուղղված կառավարական համակարգի մաքրմանը, փաստում է հոդվածագիրը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31