Թե ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդլայնում աշխատակազմը, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց մամուլի խոսնակ Արման Եղոյանին։ Վերջինս նկատեց, թե ներկայիս աշխատակազմի թիվն այնքանն էլ չի տարբերվում նախորդներից։
«Նույն սանդղակում են եղել նախկինում եւս։ Ինչ վերաբերում է նախարարությունների կրճատմանը, ապա դրանք կրճատվում են ֆունկցիաների կրկնությունը բացառելու, ավելի մոբիլ, ավելի օպերատիվ աշխատանք ապահովելու համար, բայց խորհրդականի ֆունկցիան բոլորովին այլ է։ Եթե նույն բնագավառի երկու խորհրդական լինի, դա կլինի կրկնություն, բայց այս դեպքում առկա չէ: Եթե կա որեւէ խորհրդական, ապա դա նշանակում է, որ նա կատարում է կոնկրետ գործառույթ»,- նկատեց Արման Եղոյանը։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում