ՀՈՐԴՈՐԱԿ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին
Հայտնի իրողություն է, որ լեզուներն առանց փոխառությունների չեն լինում: Դրանք եղել են, կլինեն և մերժելի չեն, եթե անհրաժեշտաբար են փոխառվել: Իրողություն է նաև, որ ամեն լեզու փորձում է հնարավորինս զերծ մնալ օտար բառերից՝ ստեղծելով դրանց համարժեքները: Երբ տվյալ լեզվում ստեղծվում է համապատասխան բառը, որը հասարակությունն ընդունում է, փոխառությունը դառնում է օտարաբանություն:
Ի տարբերություն փոխառության՝ օտարաբանությունը մերժելի է, որովհետև նախընտրելով օտարաբանությունը՝ նսեմացնում ենք մայրենի լեզուն, խանգարում նրա բնականոն ընթացքը:
Հայերեն շատ բառեր, ցավոք, երբեմն անտեսվում են:
Նկատի ունենալով վերը ասվածը՝
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
ստորև բերված օտար բառերի փոխարեն գործածել հայերեն համարժեքները.
աբոնեմենտ – բաժանորդագիր
աբստրակտ – վերացական
աբսուրդ –անհեթեթություն, անհեթեթ
ամբիցիոզ – հավակնոտ
ավտոռեֆերատ – սեղմագիր
ատեստատ – վկայական
բալանս – հաշվեկշիռ
դեֆիցիտ – պակասուրդ
դիվիդենտ – շահաբաժին
դիսերտացիա – ատենախոսություն
դիսպետչեր – կարգավար
էմոցիա – հույզ
իմիջ – կերպար
ինվալիդ – հաշմանդամ
ինվեստիցիա – ներդրում
լեգիտիմ – օրինական
լոգիկա – տրամաբանություն
կոլեգիա – վարչանի
կոմպետենտ – 1. իրազեկ, իրավասու
կոմպրոմիս – փոխզիջում
կոնցեպցիա – հայեցակարգ
կրեատիվ – ստեղծագործ
մաքսիմում – առավելագույն
մենեջմենտ / մենեջմենթ – կառավարում
մոնոպոլիա – 1. մենաշնորհ, 2. մենատիրություն
մոնոպոլիստ – 1. մենաշնորհյալ, 2. մենաշնորհատեր
մենտալիտետ / մենթալիտետ – մտածելակերպ
մինիմում – նվազագույն
նեգատիվ – բացասական
շանս – հնարավորություն
չեկ / չեք– վճարագիր
պոզիտիվ – դրական
պոպուլիզմ – ամբոխահաճություն
պոպուլիստ – ամբոխահաճ
պրակտիկ – գործնական
պրինտեր – տպիչ
ռեալ – իրական
ռեյտինգ – վարկանիշ
սանկցիա(ներ) – պատժամիջոց(ներ)
սիմվոլ – խորհրդանիշ
սիմվոլիկ – խորհրդանշական
Սիստեմ – համակարգ
սիտուացիա – իրադրություն, իրավիճակ
ստատիստիկա – վիճակագրություն
տրենաժոր – մարզասարք
քսերոքս – պատճենահան
քրոնիկոն – ժամանակագրություն
օպոնենտ – ընդդիմախոս
ֆեյք – կեղծ
ֆորում – համաժողով
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ